Որակի նշան EXPO 2025
Դեկտեմբերի 5-7 Երևանում՝ Մերիդիան էքսպո կենտրոնում, կանցկացվի «Որակի նշան EXPO 2025» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին կմասնակցեն միայն այն ընկերությունները, որոնք համապատասխանում են որակի, անվտանգության և վստահության բարձր չափանիշներին։ Միջոցառման նպատակն է ներկայացնել բիզնեսի լավագույն փորձը, ստեղծել նոր գործարար կապեր և բարձրացնել ընկերությունների հեղինակությունը շուկայում։
Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն ներկայացնելու իրենց բիզնեսը, այլև դառնալու որակի խորհրդանիշ՝ մի հարթակում համախմբված ոլորտի առաջատարների հետ։
Տեղերի ամրագրման և մանրամասների համար՝ +374 93323203։











