
The Power of events: How brands turn emotions into trust, sales and reputation
Կանցկացվի «Ինչպես են բրենդներն էմոցիաները վերածում վստահության, վաճառքի և հեղինակության» թեմայով բաց հանդիպում նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել միջոցառումները դարձնել ոչ միայն իմիջի բարձրացման, այլև վաճառքի գործիք։
Բաց հանդիպման ընթացքում Սերգեյ Ուսնունցը՝ Skill Event Marketing ընկերության հիմնադիր, Career City Fest-ի պրոդյուսեր, ով ընդգրկված է «The 100 Most Influential People in the Events Industry 2024» ցանկում, կներկայացնի՝ ինչու է իրադարձային մարքեթինգը մնում հաղորդակցությունների սիրտը և ինչպես են բրենդերը էմոցիաները վերածում կապիտալի։
Միջոցառման ընթացքում Սերգեյը կկիսվի իր տեսլականով հետևյալ հարցերի շուրջ՝
- ինչո՞ւ մարքեթինգը սկսվեց ոչ թե գովազդով, այլ խարույկի շուրջ զրույցով
- ինչպե՞ս են մարդկային բնազդներն ու հույզերը ձևավորում գնման որոշումները,
- ի՞նչ է Marketing 360-ը և ինչու է իրադարձային մարքեթինգը դրա ադամանդը,
- ինչպե՞ս են իրադարձությունները էմոցիաները վերածում վստահության, իսկ վստահությունը՝ վաճառքի,
- ինչո՞ւ են այն բրենդերը, որոնք կարողանում են ստեղծել էմոցիաներ, ապրում ավելի երկար քան կայսրությունները։
- Հատուկ բաժին՝ «Ապագայի մասնագիտությունները․ Event Marketing»
Հանդիպման ավարտին կներկայացվի, թե ինչպես մտնել միջոցառումների ոլորտ և ստեղծել մեծ իրադարձություններ ու արշավներ, որոնք ձևավորում են վստահություն, ոգեշնչման աղբյուր և կերտում բրենդերի հեղինակությունը։
Դուք կիմանաք, թե ովքեր են․
- Event Manager-ը՝ մարդ, որը գաղափարները վերածում է կենդանի փորձառությունների,
- Event Marketer-ը՝ ռազմավար, ով էմոցիաները վերածում է բրենդի կապիտալի։
Եվ ինչպես կարելի է այդ մասնագիտությունները յուրացնել Events 360 դասընթացում, որտեղ քայլ առ քայլ բացահայտվում է՝ ինչպես ստեղծել իրադարձություններ, որոնք իրական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով՝ https://shorturl.at/OtRD4