Ստանդարտներն ու թվայնացումը բիզնեսում
Նոյեմբերի 20-ին ExportPro նախագծի շրջանակում տեղի կունենա «Ստանդարտներն ու թվայնացումը բիզնեսում» թեմայով գործարար միջոցառում։ Միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանում մատակարարման շղթայի արդի իրավիճակն ու հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայացնել ստանդարտացման, գործընթացների ավտոմատացման և թվայնացման արդի գործիքակազմերը՝ որպես մրցունակության խթանման և աճի արագացման արդյունավետ ուղի։
Միջոցառումը բաղկացած է լինելու ոլորտային շնորհանդեսներից, պանելային և «ԵռաTalk» ձևաչափով քննարկումներից:
Ոլորտի փորձագետները կներկայացնեն մատակարարման շղթայի կառավարման միջազգային լավագույն փորձը, արդի լուծումներն ու վերջին միտումները, իսկ մատակարարման շղթայի կառավարման ոլորտում հաջողած ընկերությունները կկիսվեն ստանդարտացման և թվային գործիքների ներդրման միջոցով իրենց կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման հաջողության։
Ո՞վ կարող է մասնակցել
- Միջին և խոշոր արտահանող/ներկրող ընկերություններ, որոնք նախատեսում են բարելավել մատակարարման շղթայի աշխատանքն ու արդյունավետությունը կամ ներդնել թվային գործիքներ,
- Պահեստավորման լուծումներ առաջարկող ընկերություններ,
- Թվային լուծումներ առաջարկող ընկերություններ,
- Լոգիստիկ ընկերություններ,
- Ընկերությունների սեփականատերեր, գործադիր կամ օպերացիոն տնօրեններ, մատակարարման շղթայի, լոգիստիկ, արտադրության և գնումների ղեկավարներ, ընկերությունների թվային փոխակերպման պատասխանատուներ:
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և ստանալ հաստատման նամակ:











