Միջոցառումներ

Sevan Startup Summit 2026

Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ը (Seaside Startup Summit) կմեկնարկի հուլիսի 26-ին՝ միավորելով աշխարհի առաջատար տեխնոլոգիական մասնագետներին, ներդրողներին և ընկերություններին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրկին կաջակցի այս խոշոր նախաձեռնությանը որպես համակազմակերպիչ։ SSS 2025-ի կազմակերպման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 200 միլիոն դրամ։

Տարիների ընթացքում Սևան Ստարտափ Սամմիթը դարձել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ձևավորման հիմնական շարժիչ ուժը։ Ամեն ամառ այն Սևանա լճի ափին հավաքում է ներդրողներին, ձեռնարկատերերին և տեխնոլոգիական առաջնորդներին տարբեր երկրներից՝ ստեղծելով գիտելիքների փոխանակման, մենթորության և ներդրումային հնարավորությունների հզոր հարթակ։

Այս նախաձեռնությունը պետական-մասնավոր գործընկերության լավագույն օրինակներից մեկն է, և կառավարությունը շարունակում է հանձնառու մնալ աջակցելու այն ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի վերածելուն։

Ամսաթիվ

26 Հլս 2026 - 01 Օգս 2026

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Seaside Startup Summit
Կարդալ ավելին