«Օդագնաց 2025» օդային ռոբոտաշինության մրցույթ

«Օդագնաց 2025» օդային ռոբոտաշինության մրցույթ

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Գյումրու փոքր օդանավակայանում կկազմակերպվի թռչող մոդելների մրցույթ։ Մրցույթը ներառում է հինգ կատեգորիա

Su-27 սխեմատիկ մոդելներ և Cessna-170 տիպային մոդելներ, որոնք մշակված են «Միտ» կրթական կենտրոնի կողմից,

FPV թռչող սարքեր մինչև 7 դույմ և 8-10 դույմ չափերով, ինչպես նաև թևավոր մոդելներ՝ 1.5–2.5 մ թևի բացվածքով սիրողական դասում։ 

Առաջին օրը կմրցեն Su-27 և Cessna-172 մոդելները, իսկ երկրորդ օրը՝ FPV և թևավոր մոդելները։ Su-27 և Cessna-170 մոդելների մրցույթին մասնակցությունը նախատեսված է թիմերով՝ օդաչու և տեխնիկ, իսկ FPV և թևավոր մոդելների դեպքում՝ անհատական։ 

Յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրել առավելագույնը երկու կատեգորիա։ Գրանցման ընթացքում մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:59-ը։ Մասնակցությունը կլինի անվճար, իսկ սեպտեմբերի 26-ից 30-ը՝ վճարովի՝ 10,000 դրամ։ Գրանցումը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

04 - 05 Հկտ 2025
Ավարտված է

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Շիրակացի 19, Gyumri, Armenia

Կարգավիճակ

Կազմակերպիչ

«Միտ» կրթական կենտրոն