MentorPlay | Product Edition

MentorPlay | Product Edition

Տեխնոլոգիական պրոդուկտի զարգացման փոփոխվող առաջնահերթությունները, թիրախային օգտատերերի կամ հաճախորդների հետ իրարամերժ զրույցները, տվյալների ահռելի է և չհամակարգված հոսքն ու աշխատանքի պահանջները խնդիրներ են, որոնց հաճախ բախվում են Product Manager-ներ՝ տեխնոլոգիական պրոդուկտներ ստեղծելիս։
MentorPlay-ը վերադառնում է այս անգամ պրոդուկտի ոլորտի մասնագետների համար։ Հայաստանի պրոդուկտ աշխարհի առաջատար ղեկավարների հետ 1:1 մենթորությունների ու թեմատիկ քննարկումների միջոցով կստանաս խնդիրներիդ լուծումները տեղում։
MentorPlay | Product Edition-ը իրականացվում է Yandex Armenia-ի հետ համատեղ` միավորելով պրոդուկտի կառավարման ոլորտի մասնագետներին՝ մասնագիտական համայնքի զարգացման և նոր կապերի ստեղծման համար։
Ի՞նչ է MentorPlay-ը
MentorPlay-ը speed-mentoring-ի՝ արագ մենթորության, վրա հիմնված յուրահատուկ ձևաչափ է, որի ընթացքում իրենց ոլորտում կայացած մասնագետները անհատական 1:1 ձևաչափով պատասխանում են ձեր հարցերին և լուծումներ առաջարկում այն խնդիրների շուրջ, որոնք պահանջում են իրական փորձ։
Ու՞մ համար է MentorPlay-ը
MentorPlay | Product Edition-ը նախատեսված է տեխնոլոգիական պրոդուկտի կառավարման ոլորտի մասնագետների համար՝ անկախ նրանից՝ արդեն ղեկավարում եք մեծ թիմ ու միջազգային շուկաներ, թե նոր եք սկսում կառուցել քո առաջին պրոդուկտը։
Ի՞նչ սպասել MentorPlay-ի ընթացքում
MentorPlay-ը կմեկնարկի պանելային քննարկմամբ, որտեղ կպատմեն պրոդուկտի կառավարման ոլորտում նորագույն մոտեցումների, մարտահրավերների ու լուծումների մասին։ Հաջորդիվ սպասվում է նեթվորքինգ ու հյուրասիրություն, որի ընթացքում կստեղծես նոր գործնական կապեր։

Ընդհանուր 2 ժամ տևողությամբ մենթորությունների ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա նվազագույնը 2 փորձագետի մոտ անցնել 1:1 մենթորություն, յուրաքանչյուր հանդիպում 10 րոպե տևողությամբ։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

01 Նյմ 2025
Ավարտված է

Ժամը

11:00 am - 3:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Yandex Hall

Կազմակերպիչ

Staff.am