International Tourism Fair Armenia 2025
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել միջազգային տուրիստական ցուցահանդես՝ ITF Armenia 2025, որը միավորում է զբոսաշրջության ոլորտի մասնագետների, բիզնեսների և զբոսաշրջիկների տարբեր երկրներից։
Ցուցահանդեսը նպատակ ունի զարգացնել համագործակցությունը տուրիզմի ոլորտում և ներկայացնել ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիզմի նոր ուղղություններն ու հնարավորությունները։ Միջոցառմանը կմասնակցեն միջազգային ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի տուրիստական կազմակերպություններ և HoReCa ոլորտի ներկայացուցիչներ։
Տարածքում ներկայացվելու են տուրիստական նոր ծառայություններ, ճանապարհորդական առաջարկներ և ոլորտի վերջին միտումները։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ոլորտի մասնագետների հետ և տեղեկանալ զբոսաշրջության զարգացման նոր մոտեցումներին։
Տաղավարների ամրագրումը բաց կլինի մինչև նոյեմբերի 12-ը։ Միջոցառումն անց է կացվելու նոյեմբերի 21-23-ին «Մերիդիան Էքսպո» կենտրոնում։ Մուտքն ազատ է։











