Միջոցառումներ

DisruptHR Yerevan 2025

DisruptHR Yerevan-ը վերադառնում է։ Այն միջոցառում է, որը եկել է փոխելու առաջնորդության, մարդկանց ու աշխատանքի ապագայի մասին քննարկումների ոճը։ Այս տարի DisruptHR Yerevan-ը կուսումնասիրի, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխակերպում աշխատանքն ու մարդկանց։ Արհեստական բանականության խելացի կիրառումը մարդկային ռեսուրսների և անձնակազմի կառավարման մեջ, տվյալների վրա հիմնված ղեկավար որոշումներ, էմոցիոնալ ինտելեկտ. DisruptHR Yerevan-ի մոտ 10 խոսնակներ կարճ ու ազդեցիկ ելույթներով կներկայացնեն այս թեմաները։

DisruptHR Yerevan 2025-ի խոսնակներից մեկն է նաև ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը։ Նա ելույթ կունենա Dynamic Statistics: Variables in the Context of Performance Management (Դինամիկ վիճակագրություն. փոփոխականներ կատարողականի կառավարման համատեքստում) թեմայով։

Ինչպես հայտնի է, Performance Management-ը բազմաշերտ է և գործում է տարբեր մակարդակներում։ Աշխատակցի վարքագիծն ու կարգապահությունն էլ բազմաչափ են։ Թվերի միջոցով հնարավոր է վերլուծել ինչպես performance management-ը, այնպես էլ վարքային դրսևորումները։ Այս կերպ ձևավորվում է աշխատակցի ամբողջական պատկերը, որի շնորհիվ էլ որոշումներն ավելի հիմնավոր են լինում։

Կարեն Սարգսյանի ելույթը կլինի անգլերեն։

Միջոցառմանը մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։ Գործում է մուտքավճար՝ 10000 դրամ, Հայկական HR ասոցիացիայի 1, 2 և 3 STAR անդամների և ուսանողների համար՝ 7,000 դրամ։  Ուսանողների համար գործում է նաև հատուկ զեղչ, որի համար պետք է անցնել այս հղումով։

Հարցերի համար զանգահարել 094 58 46 96 հեռախոսահամարով։

Ամսաթիվ

10 Սպտ 2025

Ժամը

6:30 pm - 9:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Garegin Hovsepyan 20

Կազմակերպիչ

DisruptHR Yerevan
Կարդալ ավելին