Big Christmas Market with Coca-Cola
Երևանը պատրաստվում է ամանորյա սեզոնի ամենասպասված և լայնամասշտաբ միջոցառումներից մեկին․ Big Christmas Market with Coca-Cola-ն տեղի կունենա արդեն հինգերորդ տարի շարունակ։ Տոնավաճառն այս անգամ կանցկացվի դեկտեմբերի 17–21-ը՝ «Մերիդիան էքսպո» կենտրոնում՝ ժամը 12-ից 23-ը։ Մուտքն ազատ է։
Հինգ օր շարունակ այցելուները կարող են ծանոթանալ ավելի քան 300 ընկերության առաջարկներին։ Տոնավաճառում ներկայացված կլինեն սննդամթերք, խմիչքներ, նվերային տուփեր, հագուստ, զարդեր, մանկական խաղալիքներ, դեկորացիաներ, գրախանութներ, նաև ծառայություններ՝ նախատեսված տոնական միջոցառումների համար։
Տոնավաճառի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան․
- ծանոթանալու ներկայացված արտադրանքին ու ծառայություններին,
- համտեսելու սննդամթերքը և խմիչքները,
- ձեռք բերելու Ամանորին անհրաժեշտ ապրանքները հատուկ առաջարկներով,
- մասնակցելու ամենօրյա միջոցառումներին, ծրագրերին ու մաստեր-կլասներին,
- հանդիպելու Սանտա Կլաուսին և օգտվելու անվճար ֆոտո-գոտիներից։
Կլինեն նաև նվերներ, հյուրասիրություն և անակնկալներ։ Տարածքը կունենա տոնական ձևավորում, նաև կգործեն ավտոբուսներ դեպի «Մերիդիան էքսպո» կենտրոն։
Տաղավարային մասնակցության համար ընդունվում են հայտեր։ Գրանցման և մանրամասների համար այցելեք հղումով։
Անցած տարի Big Christmas Market 2024-ն ունեցել է ավելի քան 30 հազար այցելու։










