ArmSec 2025
ARMSec-ը կիբեռանվտանգության ամենամյա միջազգային հարթակ է, որի նպատակն է զարգացնել Հայաստանի կիբեռանվտանգության համայնքը և քննարկել ոլորտի արդիական խնդիրները։ Մասնակիցները կլինեն հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետներ։ Համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված Հայաստանի կիբեռանվտանգային մարտահրավերներին։
Հիմնական քննարկվող թեմաները ներառում են․
-
Կիբեռանվտանգության համայնքի ներգրավվածությունը մասնավոր հատվածի և պետական էլեկտրոնային կառավարման թվային փոխակերպման գործընթացներում
-
Հայաստանի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբեռհարձակումներից
-
Հանրային իրազեկում տեղեկատվական անվտանգության թեմաներով
-
Կիբեռանվտանգության ներառումը կրթական համակարգում
-
Տեղեկատվության հանրային փոխանակում կիբեռհարձակումների վերաբերյալ
-
Ransomware հարձակումներ հայկական կազմակերպությունների վրա՝ հնարավոր լուծումներ և ազդեցություններ
-
APT տիպի հարձակումներ պետական և մասնավոր կառույցների դեմ
-
Blockchain համակարգերում կիբեռռիսկերը և կրիպտոգրաֆիան։











