AI վիրտուալ ինստիտուտի շահառուների առաջին հանդիպում
Տեղի կունենա Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շահառուների առաջին հանդիպումը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան ԱԲ վիրտուալ ինստիտուտի առաքելությանը, դիմելու ընթացակարգին, ինչպես նաև հնարավորություն կունենան հաղորդակցվելու ոլորտի գաղափարակիցների հետ։
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնություն է, որի նպատակն է լինել նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։
Նրա առաքելությունն է աջակցել տեխնոլոգիական ընկերություններին և արհեստական բանականության հետազոտողներին՝ զարգացնելու գիտական հետազոտությունները և մշակելու արտադրանք՝ անհրաժեշտ ռեսուրսները հասանելի դարձնելով նրանց համար։
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը կարևորում է մրցակցային գործընթացը և նպատակ ունի մեկ տեղում հավաքել տաղանդավոր և նվիրյալ անհատների՝ առաջարկելով համախմբվել արհեստական բանականության ոլորտի հետազոտողներին կամ ստարտափներին:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։











