ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2025 զեկույցի ներկայացում

ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2025 զեկույցի ներկայացում

Դեկտեմբերի 24-ին տեղի կունենա staff.am-ի «ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2025» զեկույցի ներկայացումը։

Այս մասշտաբային վերլուծությունն իրականացվում է 2017-ից ի վեր, ներառում է համապարփակ տվյալներ ինչպես staff.am-ից, այնպես էլ մի շարք այլ աղբյուրներից։

Միջոցառման ընթացքում staff.am-ի համահիմնադիր և «ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2025» զեկույցի հեղինակ Լուիզա Ավետիսյանը կներկայացնի՝

  • 2025 թվականի աշխատաշուկայի ամբողջական պատկերը և ակտիվության հիմնական ցուցանիշները,

  • մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներն ու դրանց ազդեցությունը ոլորտի վրա,

  • միջին աշխատավարձերը՝ ըստ ոլորտների,

  • ամենապահանջված հմտություններն ու մասնագիտությունները,

  • 2026 թվականի կանխատեսումները՝ ինչ սպասել և ինչպես պատրաստվել։

Ոլորտների առաջատար փորձագետները պանելային քննարկման ձևաչափով կանդրադառնան աշխատաշուկայի հիմնական մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։

Միջոցառումը կանցնի ինտերակտիվ մթնոլորտում․ մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղելու և ստանալու իրենց հուզող թեմաների պատասխանները։

Ավանդույթի համաձայն՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ «ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ» զեկույցը կրում է բարեգործական բնույթ։ Միջոցառման ընթացքում կհայտարարվի «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հետ նոր համագործակցության մասին։

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ, գրանցումը՝ պարտադիր։

Ամսաթիվ

24 Դկտ 2025

Ժամը

11:00 am - 1:00 pm

Հասցե

Best Western Plus Congress Hotel, 1 Italy St, Yerevan

Կարգավիճակ