Եվրամիության կարգավորող մարմինը հայտարարել է, որ Meta-ն Facebook-ի և Instagram-ի միջոցով օգտատերերի նախընտրությունների վրա հիմնված թիրախավորված գովազդ կարող է ցուցադրել միայն վերջիններիս համաձայնության դեպքում, փոխանցում է Reuters-ը:
Բացի այդ, Meta-ին պարտավորեցրել են օգտատերերին հնարավորություն տալ հրաժարվելու իրենց անձնական տվյալների տրամադրումից՝ թիրախավորված գովազդի օգտագործման համար: Ընկերությունը կարող է շարունակել օգտագործել ոչ անձնական տվյալները, ինչպես նաև հարցում ուղարկել օգտատերերին՝ տվյալների օգտագործման թույլտվություն ստանալու համար:
Ըստ Reuters-ի փորձագետների՝ սա կարող է ստիպել Meta-ին փոխել իր բիզնես մոդելը, որովհետև ընկերությունն այլևս չի կարող տվյալների հավաքագրումը հիմնավորել «մատուցվող ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությամբ»:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։