Երբևէ վաճառված 5 ամենաթանկ NFT-ները

Այնտեղ, որտեղ հազարավոր բայթերը դառնում են միլիոնավոր դոլարներ, իսկ հասարակ պատկերները՝ վերածվում թանկարժեք ստեղծագործությունների, ստեղծվում են NFT-ները: Եկե՛ք տեղափոխվենք թվային պատկերների պատկերասրահ և դիտարկենք, թե որոնք ենք պատմության ամենաթանկ վաճառված NFT պատկերները: Պատրա՞ստ եք տեսնել թվային արվեստի և աննախադեպ գները:

5. CryptoPunk #5822 — $23,7 մլն

Երբևէ վաճառված 5 ամենաթանկ NFT-ները
CryptoPunk #5822

Այս NFT-ն CryptoPunks հավաքածուի մաս է: Նրա վաճառքի վերջնական արժեքը վաճառքի պահին՝ 2021 թվականի փետրվարի 12-ին, կազմել է ռեկորդային 8 000 ETH՝ մոտավորապես $23,7 մլն:

- Advertisement -

NFT-ն գնել է “Chain” ընկերության գործադիր տնօրեն Դիփաք Թհափլիյալը: Ինչպես նշում է Դիփաքը, տոկենը ձեռք բերելու համար օգտագործվել է Compound լենդինգային հարթակում փոխառությունը, ինչը թույլ է տվել ձեռք բերել NFT՝ առանց կրիպտոարժույթ վաճառելու:

4. HUMAN ONE

Երբևէ վաճառված 5 ամենաթանկ NFT-ները
Beeple-ի HUMAN ONE-ի տրիպտիխը

Beeple հեղինակի HUMAN ONE քանդակը վաճառվել է 28,9 մլն դոլարով Շվեյցարիայի օնլայն աուկցիոներներից մեկին: HUMAN ONE 3D վիդեո քանդակը թվային և ֆիզիկական տեխնոլոգիաների համակցում է: Քանդակը մարդ է, որը կրում է արծաթագույն հագուստ և քայլում է տիեզերական սաղավարտով:

NFT-ն վաճառվել է Նյու Յորքի Christie’s աուկցիոնների տան կողմից $28,9 մլնով 2021 թվականի նոյեմբերի 9-ին:

3. Clock

Երբևէ վաճառված 5 ամենաթանկ NFT-ները
Clock, Փաք և Ջուլիան Ասանժ

“Clock”-ը Փաքի և Ջուլիան Ասանժի կողմից ստեղծված NFT-ն է, և գրեթե ուղիղ իմաստով ժամի դեր է տանում՝ հաշվելով այն օրերը, որոնք WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն անցկացրել է բանտում:

NFT-ի ստեղծման նպատակը Ասանժի համար փաստաբանական պաշտպանության համար միջոցների հավաքագրումն է եղել: Արդյունքում NFT-ն ձեռք է բերվել AssangeDAO-ի կողմից: AssangeDAO-ն 29 000 հոգուց բաղկացած խումբ է, որոնք միավորել էին իրենց միջոցները՝ NFT-ն ձեռք բերելու և Ասանժին աջակցելու համար:

Տոկենի արժեքը կազմել է $52,74 մլն:

2. Everydays: the First 5000 Days

Երբևէ վաճառված 5 ամենաթանկ NFT-ները
Beeple, “Everydays: the First 5000 Days”

Նկարիչ Beeple-ի ևս մեկ աշխատանք, որն այս անգամ NFT տոկենների վաճառքների պատմության մեջ երկրորդն է:

Ո՞վ է Beeple-ը, իսկ ո՞վ՝ Փաքը, կարդացե՛ք «5 NFT արտիստ, որոնց անպայման պետք է ճանաչել» հոդվածում

Այս NFT-ն կարելի է անվանել հեղինակի գլխավոր ստեղծագործություններից մեկը, որի ստեղծման համար նկարիչը ծախսել է 5 000 օր, որոնց ընթացքում նա ամեն օր աշխատել է՝ բաց չթողնելով դրանցից ոչ մեկը: Everyday’s: The First 5000 Days հավաքածուն նկարչի 13-ամյա աշխատանքի արդյունքն է, որը վաճառվել է որպես այդ աշխատանքների կոլաժ:

Everydays-ը, սկսելով աճուրդը նախնական 100$ արժեքով, վաճառվել է 2021 թվականի մարտի 11-ին՝ 69,34$ մլնով:

1. The Merge

Երբևէ վաճառված 5 ամենաթանկ NFT-ները
Փաք, “The Merge”

“The Merge” NFT-ն դարձել է երբևէ վաճառված ամենաթանկ տոկենը՝ հեղինակ Փաքին բերելով ռեկորդային 91,8$ մլն:

The Merge-ը նրա միակ աշխատանքը չէ: Այն անընդհատ փոփոխվող ստեղծագործություն է, որը բաղկացած է այսպես կոչված «զանգվածի» բազմաթիվ տարրերից:

Երկու օրվա ընթացքում Nifty Gateway հարթակում վաճառվում էին «զանգվածի» տարրերը: Վաճառքների մեկնարկի ժամանակ մեկ տարրի արժեքը $299 էր, իսկ հետո յուրաքանչյուր վեց ժամը մեկ արժեքն աճում էր $25-ով:

48 ժամվա ընթացքում կրիպտոներդրողները կարողացան «զանգվածի» անսահմանափակ քանակությամբ տարրեր գնել, ինչից հետո վաճառքը կտրուկ կերպով կանգ առավ, և «զանգվածի» տարրերի քանակը սահմանափակ դարձավ: Առքուվաճառքի գործընթացին ընդհանուր առմամբ մասնացեց գրեթե 28 հազար կրիպտոներդրող:

Հետո էլ սկսեց այն, ինչը հենց ինքը՝ հեղինակը, անվանեց «մահվան խաղ»: Երկուշաբթի սկվեց «զանգվածի» տարրերի տոկենիզացիայի գործընթացը, ինչի պատճառով բոլոր 28 հազար ներդրողները շատ քիչ նշանակություն ունեցող «զանգվածին» տիրանալու փոխարեն դարձան երբևէ ստեղծված ամենամեծ NFT նախագծի մաս, իսկ յուրաքանչյուր տոկեն ունեցավ տարբեր չափեր: Ամենամեծ տոկենն էլ բաժին հասավ «ալֆա զանգվածի» սեփականատիրոջը: Բայց այդքանով հավաքածուի փոփոխությունները չավարտվեցին:

Ըստ նկարչի մտահղացման՝ օգտատերերի կողմից ստացված բոլոր տոկենները պետք է վերավաճառվեին երկրորդային շուկայում, ինչն էլ նշանակում է, որ ըստ տեսության՝ «Ալֆա զանգվածի» սեփականատիրոջ տիտողսը փոխանցվելու էր մեկ ուրիշ մարդու: Արդյունքում “The Merge”. նախագծի «զանգվածի» բոլոր տարրերը կարող են միավորվել մեկ հիմնական տոկենում և դառնալ մեկ արվեստի գործ: Ներկայումս այդ գործընթացը դեռևս անավարտ է, և NFT-ի մասերը դեռևս հնարավոր է ձեռք բերել:

NFT-ների աշխարհի է՛լ ավելի շատ նորությունների ու հետաքրքիր իրադարձությունների հետևե՛ք՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Երբևէ վաճառված 5 ամենաթանկ NFT-ները
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։