9% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին

Վերջին լուրերը
9% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի օգոստոսին աճը կազմել է 5,6%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ամենամեծ աճը արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-օգոստոս) համեմատ աճել է 86,8%-ով: Ընդ որում արտահանման ծավալներն աճել են 2,1 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 70,9%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13,7 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 20,4 տոկոսով, շինարարությունը՝ 16,2 տոկոսով: Նախորդ տարվա նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 5,2%-ով։

Սպառողական գների ինդեքսը 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին նվազել է 0,1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը և էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել են համապատասխանաբար 2,9 և 0,6 տոկոսով։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները