Ավտոտնակից մինչև գլոբալ բիզնես՝ Dexatel-ը նշում է իր 10-ամյակը

Հայաստանում հիմնադրված Dexatel ընկերությունը մայիսի 8-ին նշեց իր 10-ամյակը՝ ամփոփելով մեկ տասնամյակի ընթացքում գրանցած ձեռքբերումները։

Տոնական միջոցառումը կազմակերպվել էր AI9 Startup Campus-ում գործող Openhaus Community հարթակում, որտեղ ներկա էին հայկական ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, գործընկերներ, Dexatel-ի թիմի անդամներ և այլ հյուրեր։

- Advertisement -

Միջոցառման ձևաչափը հիշեցնում էր թանգարանային միջավայր։ Ցուցադրությունը կազմակերպված էր այնպես, որ յուրօրինակ կերպով ներկայացներ ընկերության անցած ուղին՝ սկսած համեստ սկզբից, հասնելով բիզնես հաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքի։

Առաջին սրահում հյուրերը կարող էին տեսնել Dexatel-ի 10-ամյակի ընթացքում կուտակված հիշարժան պահերն ու ձեռքբերումները պատկերող լուսանկարներ։ Իսկ «ժամանակի թունելի» միջով անցնելով` հյուրերը մուտք էին գործում հիմնական սրահ, որտեղ անցկացվեց միջոցառման տոնական և հանդիսավոր հատվածը։

Միջոցառման ընթացքում ընկերության հիմնադիր Գեղամ Ազատյանն իր խոսքում անդրադարձավ ընկերության ստեղծման պատմությանը, ինչպես նաև ներկայացրեց Dexatel-ի տեսլականն առաջիկա տարիների համար՝ այն է՝ դառնալ Հայաստանի առաջին bootstrapped unicorn ընկերությունը (1 մլրդ դոլարի գնահատում ունեցող ընկերություն, որը աճել է ոչ թե ներդրումներ ներգրավելու, այլ իր սեփական եկամուտը ներդնելու ճանապարհով)` պահպանելով անկախությունն ու ձգտելով միջազգային գերազանցության։

Ավտոտնակից մինչև գլոբալ բիզնես՝ Dexatel-ը նշում է իր 10-ամյակը

Հիմնադրի ոգեշնչող ելույթին հաջորդեց տեսանյութ, որը ներկայացնում էր Dexatel-ի անցած ճանապարհը՝ հիշողություններ, թիմային պահեր, ձեռքբերումներ ու ապագայի ձգտում։ Տեսանյութից հետո միջոցառման տոնական մասը շարունակվեց բովանդակալից և ջերմ մթնոլորտով։ Հյուրերին սպասում էր հետաքրքիր փորձառություն՝ բրենդավորված իրերով խաղեր, ծաղրանկարիչ, ով տեղում նկարում էր հյուրերին, և հատուկ զոնա՝ հիշողությունների սենյակը, որը հիշեցնում էր Dexatel-ի առաջին գրասենյակը։ Այն վայրը, որտեղից էլ ամեն ինչ սկսվեց՝ ընդամենը 3 օգտագործված նոթբուք, 3 սեղան և մեկ հեծանիվ, որը գտնվում էր հենց սենյակի մեջտեղում։ Այս անկյունը մեծ հետաքրքրություն առաջացրեց բոլոր հյուրերի մոտ։

Ավտոտնակից մինչև գլոբալ բիզնես՝ Dexatel-ը նշում է իր 10-ամյակը

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Dexatel-ի պատմությունը լիովին ջնջել է այն կարծրատիպը, որ Հայաստանից և հայկական թիմով հնարավոր չէ միջազգային խոշոր ընկերությունների հետ մրցել։ Ընդամենը 2000 ԱՄՆ դոլար ներդրումով ընկերությանը կարողացավ զարգանալ և վերածվել միջազգային մակարդակի տեխնոլոգիական բիզնեսի։

Այսօր Dexatel-ն ունի ավելի քան 1200 հաճախորդ, 75 թիմակից, 30+ գործառույթ, 13 ոլորտային մրցանակ, 100-ից ավելի միջազգային գործընկեր-օպերատոր և 4 գրասենյակներ՝ Տալլինում, Երևանում, Դուբայում և Բելգրադում։

Ի՞նչ է ներկայացնում Dexatel-ը 

Dexatel-ն առաջարկում է հաղորդակցության լուծումներ, որոնք օգնում են բիզնեսներին հեշտությամբ կապ հաստատել իրենց հաճախորդների հետ ամբողջ աշխարհում։ Ծառայությունները ներառում են զանգվածային հաղորդագրություններ և բիզնես ալիքներ՝ SMS, WhatsApp, Viber, RCS և Google-ի Verified SMS։

Ընկերության հիմնական լուծումներն են․

Dexatel Verify` այն ապահովում է հաճախորդի անվտանգ վերիֆիկացիա, որը օգնում է կազմակերպություններին պաշտպանել իրենց օգտատերերի հաշիվները և կանխել խարդախությունները։ Լուծումը թույլ է տալիս հաստատել օգտատերերի ինքնությունը՝ ուղարկելով միանգամյա կոդ (OTP) տարբեր հաղորդակցման ալիքներով՝ SMS, ձայնային զանգ, WhatsApp, RCS, Viber և Telegram։ Լուծումը ապահովում է անվտանգ մուտք և նվազեցնում է կեղծ գրանցումները։

Dexatel Engage՝ համապարփակ լուծում է բիզնեսների համար, որը միավորում է բոլոր հիմնական հաղորդակցման գործիքները մեկ հարթակում՝ ապահովելով արագ, արդյունավետ և նպատակային շփում հաճախորդների հետ։

  • Notifications` հաղորդագրությունների արագ և հուսալի ուղարկում՝ տեղեկացնելու հաճախորդներին կարևոր իրադարձությունների, ծանուցումների կամ փոփոխությունների մասին։
  • Campaigns` մարքեթինգային արշավների իրականացում՝ ուղղված ներգրավվածության բարձրացմանը, հատուկ առաջարկների տարածմանը և վաճառքի խթանմանը։
  • Conversations` երկկողմանի շփում հաճախորդների հետ՝ WhatsApp, Telegram, Viber, RCS և SMS ալիքներով, հեշտացնելով հաճախորդների աջակցությունը և վաճառքի գործընթացը։

Dexatel Link՝ մեծածախ SMS և ձայնային հաղորդակցությունների ծառայություն է, որը նախատեսված է զանգվածային հաղորդակցման մեծ ծավալներ ունեցող գործընկերների համար՝ տրամադրելով արդյունավետ, վստահելի և մրցունակ կապի հնարավորություններ ամբողջ աշխարհում։

Ավտոտնակից մինչև գլոբալ բիզնես՝ Dexatel-ը նշում է իր 10-ամյակը

Ընկերության առանձնահատկությունները

Dexatel-ն առանձնանում է իր կառավարման մշակույթով՝ գործելով առանց արտաքին ֆինանսավորման և հիմնվելով սեփական եկամուտների վրա։

Dexatel-ը մի քանի անգամ ընդգրկվել է Եվրոպայի ամենաարագ աճող 1000 ընկերությունների ցուցակում՝ դառնալով հայաստանյան ՏՏ ոլորտի օրինակելի դերակատարներից մեկը։ Իր 10 տարվա աշխատանքով ընկերությունը հրաշալի օրինակ է նաև նոր ստեղծվող ընկերությունների համար՝ հասկանալու, թե ինչ է նշանակում տարիներ շարունակ թիմի մեկ ընդհանուր նպատակ և երազանք ունենալ, ինչպես նաև միասնական աշխատանքի ուժը։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ավտոտնակից մինչև գլոբալ բիզնես՝ Dexatel-ը նշում է իր 10-ամյակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: