ՏՀՏ գործատուների միությունը/ UEICT ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կիրականացնի 70 մասնակցի համար նախատեսված «Կիբեռանվտանգություն» դասընթացը:
Դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ կիբեռանվտանգության բոլոր տիրույթներում, այն է` տեղեկատվական անվտանգություն, համակարգերի անվտանգություն, ցանցային անվտանգություն, շարժական սարքերի անվտանգություն, ֆիզիկական անվտանգություն, էթիկական և իրավական պահանջներ, բիզնեսի տեղեկատվական անվտանգության ապահովման համար օգտագործվող պաշտպանողական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջադեպերի հետևանքների մեղմացում:
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
- Համակարգչից օգտվելու հմտություններ,
- TCP-IP, DNS, DHCP, Routing, Switching, Linux, Windows
- Ցանցային տեխնոլոգիաների վերաբերյալ տարրական գիտելիքներ,
- Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
- Համացանցի աշխատանքի մասին գիտելիքներ,
- Անգլերենի իմացության միջին մակարդակ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ լրացնել հայտադիմումը։ Այլ մանրամասների ծանոթացեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։