Արտաքին գովազդ՝ մեկ քլիքով․ 8k.am-ը թվայնացնում է գործընթացը

Արտաքին գովազդի պատվիրման հետ կապված բոլոր գործընթացների թվայնացում, արտաքին գովազդ՝ մեկ քլիքով․ առաջին հայացքից խիստ հավակնոտ թվացող այս նպատակն էր, որը, սակայն, իրականություն դարձավ 8k.am հարթակի տեսքով։

Շուկայի երկարատև ուսումնասիրությունների, առկա խնդիրների վերլուծությունների և առաջատար տեխնոլոգիական միջոցների կիրառման շնորհիվ ստեղծվեց հայաստանյան շուկայում իր տեսակով եզակի մի հարթակ, որը շուտով դարձավ ամենաարագ և հուսալի կապի միջոցը՝ արտաքին գովազդի ծառայություններ մատուցող ընկերությունների և գովազդատուների միջև։
Հարթակի հիմնադիր Մեդիա Մետրիկս ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սինանյանը նկատում է՝ շուկան թվայնացնելը որքան բարդ և համարձակ նախաձեռնություն էր, նույնքան կարևոր․ «Թե՛ փոքր և թե՛ մեծ բիզնեսների համար արտաքին գովազդը ապրանքների և ծառայությունների առաջմղման ամենաարդյունավետ գործիքներից մեկն է, որը, սակայն, հաճախ վերածվում է բարդ և երկարատև գործընթացի, որի միջով ոչ բոլոր գովազդատուները կցանկանան անցնել` ծախսելով զգալի ժամանակ և ջանքեր։ Հարթակի ստեղծմամբ առաջին հերթին ուզում էինք հենց այս խնդիրը լուծել»,- նշում է նա։

- Advertisement -
Արտաքին գովազդ՝ մեկ քլիքով․ 8k.am-ը թվայնացնում է գործընթացը

Ներկայումս 8k.am-ն առաջարկում է ընտրություն կատարել 300-ից ավելի հասցեում գտնվող 900-ից ավելի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին՝ մոլերում, մարզասրահներում, օդանավակայաններում, կայարաններում տեղադրվող գովազդային կրիչների միջև և պատվիրել ցանկացածը՝ 0% միջնորդավճարով։ Այն ամենը, ինչը հարկավոր է իմանալ վահանակների մասին՝ արդյունավետ որոշում կայացնելու համար, կա կայքում և հարկ չկա որևէ տեղ այցելել, կամ լրացուցիչ ճշգրտումներ կատարել։ «Գովազդի պատվիրման գործընթացը 8k.am-ում իրականացվում է մեկ քլիքով՝ բազմաթիվ հեռախոսազանգերի, նամակագրության, ճշգրտումների և պայմանավորվածությունների փոխարեն։ Ուղարկեք ձեր հարցումը և սպասեք պատասխանի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Կարող եք հետևել պատվերի ընթացքին և տեսնել կարգավիճակը՝ հաստատված, ամրագրված, սպասման մեջ կամ ավարտված»,- ասում է հարթակի հիմնադիրը։

Ինչպես նշում է ընկերության տնօրեն Սամվել Սինանյանը, հարթակը ստեղծելիս առանձնահատուկ մտածել են առկա գործիքակազմի օգտագործման հեշտ մեխանիզմներ ներդնելու մասին։ Վահանակների որոնման գործընթացը պարզ է և հարմար, ինչի շնորհիվ կարելի է րոպեների ընթացքում գտնել հարմար վահանակը՝ հաշվի առնելով կրիչի հասցեն, տարածաշրջանը, տեսակը, չափը, նաև առավելագույն և նվազագույն գնային սահմանները։ Որոնման գործընթացն ավելի հարմարեցնելու և գովազդատուներին կրիչի գտնվելու վայրի մասին առավել հստակ պատկերացում տալու նպատակով կայքում ներդրվել է ինտերակտիվ քարտեզ, որում նշված են հարթակի գործընկերների կողմից առաջարկվող բոլոր կրիչները։ Սա հեշտացնում է գովազդային արշավ պլանավորելը, քանի որ գովազդատուն քարտեզի վրա հստակ տեսնում է առկա կրիչները, դրանք առաջարկող ընկերություններին և կարող է առանց միջնորդների, ուղիղ կապ հաստատել և վահանակ պատվիրել մի քանի ընկերությունների մոտ։ Հավելենք նաև, որ կայքում ներդրված 360° նկարահանման ծառայության շնորհիվ գովազդատուն կարող է կրիչի գտնվելու վայրի և հարակից տարածքում առկա տարբեր հանրային նշանակության կառույցների և օբյեկտների մասին լիարժեք պատկերացում կազմել՝ առանց տեղանք այցելելու։

Արտաքին գովազդ՝ մեկ քլիքով․ 8k.am-ը թվայնացնում է գործընթացը

Արտաքին գովազդի պատվիրման և կառավարման առցանց գործընթացն ունի բազմաթիվ առավելություններ։ «Հարթակում ունենք բազմաֆունկցիոնալ աշխատասենյակ, որում գովազդային կազմակերպությունը հեշտությամբ կարող է ստեղծել կրիչներ և անհրաժեշտության դեպքում խմբագրել դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հաստատել պատվերները։ Ամրագրումը հաստատելիս կարող են նշել, որպեսզի համակարգը պատվիրատուին ուղարկի էլեկտրոնային նամակ՝ ամրագրման կարգավիճակի վերաբերյալ ծանուցմամբ»,- նշում է հարթակի հիմնադիրը՝ հավելելով, որ առցանց աշխատասենյակում պահպանվում են բոլոր փաստաթղթերը և պայմանագրերը՝ վերբեռնելու, ներբեռնելու կամ դրանք հեռացնելու հնարավորությամբ։

Հարթակը հրաշալի գործիք է գովազդային կրիչներ առաջարկող ընկերությունների բիզնես գործընթացները թվայնացնելու և ավտոմատացնելու համար։ Այն բաց է գովազդային մակերեսներ առաջարկող բոլոր ընկերությունների համար՝ անկախ առաջարկվող գովազդային կրիչների քանակից։ 8k.am-ը միայն տեխնիկական գործիքակազմով չէ, որ առանձնանում է։ Այն նաև արմատական փոփոխություններ է բերում շուկայում՝ հատկապես արտաքին գովազդով զբաղվող փոքր ընկերությունների համար։ Հարթակն ապահովում է վերջիններիս տեսանելիությունը և մրցակցային հավասար պայմաններ առաջարկում թե՛ մեծ և թե՛ փոքր ընկերությունների համար։ Սամվել Սինանյանը նկատում է․ «Հաճախ քիչ քանակությամբ կրիչների պատճառով փոքր գովազդային ընկերությունները մեծ բիզնեսներից առաջարկներ չեն ստանում։ Գովազդատուն նախընտրում է դիմել այնպիսի ընկերության, որն առաջարկում է հարյուրավոր գովազդային կրիչներ, և չի դիտարկում տարբեր փոքր ընկերությունների առաջարկներ՝ յուրաքանչյուրի հետ առանձին համաձայնության գալու հետ կապված գործընթացներից խուսափելու նպատակով։ Հարթակն այս խնդիրը ևս լուծում է. բոլոր կրիչները գովազդատուի առջև են և նա կարող է ընտրել յուրաքանչյուրը, քանի որ բոլորի պարագայում էլ աշխատում է միևնույն թվայանցված, պարզ և արագ գործընթացը»։

Անդրադառնալով արտաքին գովազդի արդյունավետության չափման կարևորությանը՝ Սամվել Սինանյանը նշում է՝ հաճախ արդյունավետության ստույգ չափումների բացակայությունն է պատճառ հանդիսանում, որպեսզի գովազդատուները արտաքին գովազդի փոխարեն նախընտրեն օրինակ թվային գովազդները։ «Բնականաբար գովազդատուն ցանկանում է հնարավորինս ծախսարդյունավետ գովազդային արշավներ իրականացնել, իսկ տվյալահեն որոշումների կայացման համար հարկավոր են հստակ չափելի արդյունքներ։ Այդ նպատակով ներդրել ենք հաշվելիության ծառայություն, որի միջոցով կատարվում է մոնիթորինգ իրական ժամանակում։ Արհեստական բանականությամբ օժտված հատուկ համակարգերի շնորհիվ հնարավոր է դառնում հստակ հաշվարկել վահանակի տարածքում մարդկային և տրանսպորտային հոսքերի քանակը։ Հաշվելիության ծառայությունը նաև հնարավորություն է տալիս համեմատել տարբեր կրիչների դիտելիության վերաբերյալ տվյալները և հաշվարկել, թե որոշակի ժամանակահատվածում գովազդը որքան լսարան կգրավի»,- նշում է նա՝ հավելելով, որ տվյալները նաև կօգնեն հասկանալ, թե արդյոք արժե շարունակել արշավը, թե միգուցե անհրաժեշտ է այն վերանայել և փոփոխություններ կատարել։

Ամփոփելով՝ Սամվել Սինանյանը նշում է, որ չնայած արդեն իսկ առկա արդյունավետ համակարգերին՝ հավատարիմ են մնում հարթակը մշտապես կատարելագործելու հանձնառությանը։

Կարդացե՛ք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Արտաքին գովազդ՝ մեկ քլիքով․ 8k.am-ը թվայնացնում է գործընթացը

Վերջին նորությունները

Արտաքին գովազդ՝ մեկ քլիքով․ 8k.am-ը թվայնացնում է գործընթացը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: