Heritage Foundation-ի կողմից հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս 2025» զեկույցի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը, ստանալով 65.4 միավոր: 2024թ. ցուցանիշի համեմատ (64.9 միավոր, 47-րդ հորիզոնական) Տնտեսական ազատության ինդեքսը (ՏԱԻ) աճել է 0.5 միավորով, սակայն երկրի դիրքը նվազել է 10 հորիզոնականով։
Հայաստանը 30-րդն է եվրոպական 44 երկրների շարքում։ Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրի ինդեքսը բարձր է համաշխարհային միջինից (59.7 միավոր), այն ցածր է տարածաշրջանային միջինից (68.5 միավոր): Հայաստանը դասվել է չափավոր ազատ երկրների շարքին։
ԵԱՏՄ-ի առաջատար երկիրը այս ցուցանիշով կրկին Հայաստանն է։ Մյուս անդամ երկրների ցուցանիշները հետևյալն են.
- Ղազախստան – 68-րդ հորիզոնական (63.8 միավոր)
- Ղրղզստան – 115-րդ հորիզոնական (55.6 միավոր)
- Ռուսաստան – 135-րդ հորիզոնական (51.6 միավոր)
- Բելառուս – 152-րդ հորիզոնական (48.9 միավոր)
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 35-րդն է (69 միավոր), Ադրբեջանը 75-րդն է (62.5 միավոր), իսկ Թուրքիան և Իրանը զբաղեցրել են 111-րդ (56.1 միավոր) և 169-րդ (42.5 միավոր) հորիզոնականները համապատասխանաբար։