Երևանում մեկնարկել է անշարժ գույքի շուկայի տարվա ամենախոշոր միջոցառումը` TOON EXPO 2025-ը: Սեպտեմբերի 5-ից 7-ը Մերիդիան կենտրոնում կներկայացվի 30․000-ից ավել անշարժ գույք, շուրջ 150 նախագիծ` այդ թվում` միջազգային, բանկային համակարգի ակտիվ մասնակցություն և շատ ավելին։ Կազմակերպիչների խոսքով` Հայաստանի անշարժ գույքի շուկայի ավելի քան 60%-ը` մեկ հարկի տակ: Էքսպոյի կազմակերպիչները հատկապես կարևորում են ինչպես կառուցապատողների ու գնորդների, այնպես էլ բանկերի մասնակցությունը: Հիփոթեքային վարկերի շուկայի առաջատար Ամերիաբանկն էքսպոյին մասնակցում է արդեն երրորդ անգամ:
Այս տարի բանկն իր հետ բերել է անշարժ գույքի շուկայում հիփոթեքային և ներդրումային վարկերի աննախադեպ առաջարկներ։ «Մեր այցելուներին մենք հնարավորություն ենք տալիս հիպոտեկը վերցնել 12 տոկոսով, ինչպես նաև առկա են որոշակի գնիջեցումներ մեզ հետ համագործակցող ընկերությւոնների կողմից։ Նաև ստեղծել ենք փուլային հիպոտեկային վարկի տարբերակը, ինչը հնարավորություն է տալիս հիպոտեկը ստանալ փուլերով՝ վճարելով շատ ավելի քիչ տոկոսագումար, հետևել շինարարության ընթացքին միասին։ Դա հնարավորինս նվազեցնում է ֆինանսական ռիսկերը թե գնորդների, թե կառուցապատողների համար»,- նշում է Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավարը։
2025-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։ Այն բնույթով առաջինն ու միակն է շուկայում, որն առաջարկում է անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ հաշված րոպեների ընթացքում։ Այժմ հարթակն ունի նաև նոր գործիքներ։
TOON EXPO-ի այցելուները կստանան նաև բացառիկ 0.5 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքի առաջարկ ներդրումային վարկերի համար։ Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22% շուկայի մասնաբաժնով: 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով` գերազանցելով 360 մլրդ դրամը:
Մանրամասները կարող եք նայել How2B-ի ռեպորտաժում։
Կարդացե՛ք նաև՝
1 այց` 30 հազար բնակարան. մեկնարկել է TOON EXPO 2025-ը