«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային և ամրակցված կապի 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը շարունակում է գրանցել բաժանորդների թվի և եկամտի կայուն աճ։
Team Telecom Armenia․ Շարժական կապ
2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 4.89 մլրդ դրամ եկամուտ, որը 5.5%-ով կամ 256.6 մլն դրամով ավել է սույն տարվա 1-ին եռամսյակից և գերազանցում է 2023 թ․ 2-րդ եռամսյակի ցուցանիշը 5.0%-ով կամ 234.3 մլն դրամով։
Շարժական կապի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում կազմել է 1,051,679։ 2024 թ.-ի 1-ին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.5%-ով կամ 15,391 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 8.9%-ով կամ 85,553 բաժանորդով։
Հաստատուն կերպով աճում է շարժական ինտերնետ օգտագործողների թիվը։ 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում այն կազմել է 761,137, ինչը գերազանցում է նախորդ եռամսյակի և 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշը՝ համապատասխանաբար 3.3%-ով և 13.4%-ով։
Շարժական ինտերնետի ծառայություններից 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ստացվել է 2.54 մլրդ դրամ եկամուտ՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը 13%-ով կամ 292.4 մլն դրամով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11.5% կամ 262.8 մլն դրամ։
2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.9%-ը։
Team Telecom Armenia․ Ամրակցված կապ
2024 թ.-ի 2-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.93 մլրդ դրամ եկամուտ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.2%-ով կամ 194.4 մլն դրամով։
Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ 96.9 հազար է, 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.3%-ով կամ 3,964 բաժանորդով։
2024 թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.3%-ը:
«Մեր ռազմավարական ծրագիրը՝ 25 Գբ/վ թողունակությամբ գերարագ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը տալիս է իր դրական արդյունքները։ Հազարավոր բաժանորդներ վերամիանում են ֆիքսված ինտերնետի մեր նոր ցանցին, ինչպես նաև կայուն աճում է նոր բաժանորդների թիվը։ Գոհունակության ցուցանիշը այս ցանցի դեպքում շատ բարձր է, և մենք ակնկալում ենք պահանջարկի ավելացում ապագայում։ Այս ցանցը նաև հիմք է հանդիսանալու Հայաստանի ողջ տարածքում ամենաժամանակակից բջջային ծառայությունների գործարկման համար՝ ապահովելով եկամտի կայուն աճ»,- հավելում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
2024 թվականի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժական, ամրակցված։
Կարդացեք նաև՝
- Հեռահաղորդակցության օպերատորները 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում․ 2024թ․ առաջին կիսամյակ
- ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: