Յուրաքանչյուր նոր տարուց առաջ շատերը ցանկանում են իմանալ, թե որոնք են լինելու պաշտոնապես հաստատված ոչ աշխատանքային օրերը: 2025 թվականն էլ բացառություն չէ, և տեղեկացված լինելը կարևոր է թե՛ աշխատողների, թե՛ գործատուների համար: Այս տեղեկությունները հնարավորություն են տալիս ավելի լավ պլանավորել արձակուրդները, տոները և աշխատանքային գրաֆիկը:
Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային օրերը սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով՝ ներառելով պետական տոները, հիշատակի և կրոնական օրերը։
2025թ. Հայաստանի կառավարության կողմից հաստատված ոչ աշխատանքային օրերի թիվը կազմելու է 12 օր, որոնցից 3-ը, սակայն, համընկնում է հանգստյան օրերի հետ: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում աշխատելու ենք 252 օր (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում):
Աղյուսակում ներկայացրել ենք առաջիկա տարվա տոնական ոչ աշխատանքային օրացույցը։
| ԱՄՍԱԹԻՎ | ՇԱԲԱԹՎԱ ՕՐ | ՏՈՆ/ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ |
| Հունվարի 1 | Չորեքշաբթի | Ամանոր |
| Հունվարի 2 | Հինգշաբթի | Ամանոր |
| Հունվարի 6 | Երկուշաբթի | Սուրբ Ծնունդ |
| Հունվարի 28 | Երեքշաբթի | Բանակի օր |
| Մարտի 8 | Շաբաթ | Կանանց իրավունքների միջազգային օր |
| Ապրիլի 24 | Հինգշաբթի | Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր |
| Մայիսի 1 | Հինգշաբթի | Աշխատավորների օր |
| Մայիսի 9 | Ուրբաթ | Հաղթանակի օր |
| Մայիսի 28 | Չորեքշաբթի | Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր |
| Հուլիսի 5 | Շաբաթ | Սահմանադրության օր |
| Սեպտեմբերի 21 | Կիրակի | Հայաստանի անկախության տոն |
| Դեկտեմբերի 31 | Չորեքշաբթի | Ամանոր |
Եթե Ձեզ այսքանը բավարար չէ, ապա ստիպված եք արձակուրդ վերցնել: Ձեր արձակուրդային օրերի հաշվարկի հարցում կօգնի մեր արձակուրդայինի հաշվիչը:
Կարդացե՛ք նաև.











