2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները

2023 թվականի մարտահրավերներին հակառակ, առաջատար տեխնոլոգիաների ոլորտում շարունակական ներդրումները խոստանում են զգալի աճ ձեռնարկությունների կողմից: McKinsey Technology Council-ի վերջին զեկույցը բացահայտում է 2024 թվականի տեխնոլոգիական հիմնական միտումները, որոնք ոչ միայն ձևավորում են տեխնոլոգիական լանդշաֆտը, այլև վերափոխում են արդյունաբերության տարբեր ճյուղերը:

Արհեստական բանականության հեղափոխություն

Արհեստական բանականությունը (AI) գլխավորում է տեխնոլոգիական հեղափոխությունը՝ երեք հիմնական ուղղություններով.

  • Գեներատիվ AI: Գեներատիվ արհեստական բանականությունը (Gen AI) առաջատար դիրք է գրավել մեծ լեզվական մոդելների (LLMs) և բազմամոդալ հնարավորությունների զարգացման մեջ։ 2022-2023 թվականներին Google որոնումները այս տեխնոլոգիայի նկատմամբ աճել են գրեթե 700 տոկոսով, իսկ ներդրումները մեծացել են յոթ անգամ՝ 2023-ին կազմելով 36 միլիարդ դոլարի:
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Կիրառական AI և մեքենայական ուսուցում: Այս տեխնոլոգիաների կիրառումը արագացնում է բարդ խնդիրների լուծումը տարբեր ոլորտներում։ Նրանք այժմ օգտագործվում են 70%-ով ավելի հաճախ տարբեր արդյունաբերություններում՝ համեմատած նախորդ տարիների հետ: Կապիտալ ներդրումներն այս ոլորտում կազմել են 86 միլիարդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Մեքենայական ուսուցման արդյունաբերականացում: Մեքենայական ուսուցման արդյունաբերականացման միտումը ներառում է արագ զարգացող ծրագրային և սարքավորումների էկոհամակարգ, որը թույլ է տալիս արագացնել և նվազեցնել ռիսկերը մեքենայական ուսուցման լուծումների մշակման, ներդրման և պահպանման գործընթացում։ Սա նշանակում է, որ մոդելների մշակման և իրականացնելու համար օգտագործվում են ավտոմատացված գործիքներ և պլատֆորմներ, որոնք հեշտացնում են տվյալների մշակումը, մոդելների ուսուցումը և տեղակայումը: Օրինակ, այս միտումը ներառում է մեքենայական ուսուցման մոդելների ավտոմատացված ուսուցման գործիքներ, ինչպես նաև ամպային հաշվարկման հարթակներ, ինչպիսիք են Google Cloud AI-ը և Amazon SageMaker-ը, որոնք ապահովում են մոդելների արդյունավետ ինտեգրումն ու կառավարումը։ Ոլորտում կապիտալ ներդրումնեը 2023-ին կազմել են 3 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը

Թվային ապագայի կառուցում

- Advertisement -

Թվային աշխարհի կառուցումը ներառում է.

  • Հաջորդ սերնդի ծրագրային ապահովման մշակում: Նորարարական մոտեցումներ, որոնք վերաձևում են ծրագրավորման լանդշաֆտը: Այստեղ ներառված են այնպիսի գործիքներ և տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս կոդի ավտոմատ ստեղծման, թեստավորման, վերափոխման և թարգմանության: Սա նշանակում է, որ ծրագրավորման զարգացման նորարարական գործիքները կարող են ավտոմատացնել մեծ մասամբ ձեռքով կատարվող աշխատանքները, ինչը բարձրացնում է արտադրողականությունն ու կրճատում սխալների քանակը: Օրինակ, այս միտումը ներառում է գործիքներ, ինչպիսիք են GitLab-ը և Jenkins-ը, որոնք ապահովում են անխափան ինտեգրումն ու անընդհատ տեղակայումը, ինչպես նաև ավտոմատացված թեստավորման գործիքներ, ինչպիսիք են Selenium-ը և JUnit-ը, որոնք նպաստում են կոդի որակի բարելավմանը։ Ոլորտում կապիտալ ներդրումները 2023-ին կազմել են 17 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Թվային վստահություն և կիբեռանվտանգություն: Կիբեռհարձակումների 30% աճը 2023-ին ընդգծում է անվտանգության կարևորությունը: Այս միտումը ներառում է թվային ինքնության, կիբերանվտանգության և Web3-ի տեխնոլոգիաները: Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմակերպություններին կառուցել, մեծացնել և պահպանել շահագրգիռ կողմերի վստահությունը: Անվտանգության նորարարական լուծումները ապահովում են անվտանգ տվյալների փոխանակումը և ապահովում են անձնական տվյալների պաշտպանությունը: Օրինակ, այս միտումը ներառում է բլոկչեյն տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են Web3-ում, ինչպես նաև թվային ինքնության կառավարման լուծումներ, ինչպիսիք են Okta-ն և Microsoft Azure AD-ն, որոնք թույլ են տալիս ապահով կերպով կառավարել օգտատերերի մուտքերը և տվյալները։ Ոլորտում 2023-ին կատարվել է 34 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը

Հաշվարկման և հաղորդակցման բնագավառներ

  • Առաջատար կապ։ Առաջատար կապը ներառում է ցածր էներգիայի անլար ցանցեր, 5G և 6G բջջային կապ, Wi-Fi 6 և 7, ցածր Երկրի ուղեծրային արբանյակներ և այլ հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ: Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս ապահովել արագ և հուսալի կապ, որը նպաստում է տվյալների ավելի արագ փոխանակմանը և հաղորդակցության որակի բարելավմանը: Օրինակ, այս միտումը ներառում է նոր սերնդի բջջային կապի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են 5G-ն, որը հնարավորություն է տալիս ավելի արագ և հուսալի ինտերնետ կապի, ինչպես նաև Wi-Fi 6 և 7 տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են ավելի մեծ թողունակություն և ցանցի արդյունավետություն։ Ոլորտում ներդրումների ծավալը կազմել է 29 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Իմերսիվ իրականության տեխնոլոգիաներ: Իմերսիվ իրականության տեխնոլոգիաները թույլ են տալիս իրական ժամանակում փոխազդեցություններ ունենալ եռաչափ վիրտուալ աշխարհներում (որոնք կարող են ներառել իրական ֆիզիկական աշխարհը): Վիրտուալ աշխարհը կարող է լինել ամբողջությամբ համակարգչով ստեղծված տարածք վիրտուալ իրականության (VR) մեջ, խառը իրականություն (MR) կամ լրացված իրականություն (AR), որտեղ համակարգչով ստեղծված օբյեկտները տեղադրվում են իրական աշխարհի վրա: Այս տեխնոլոգիաները օգտագործում են տարածական հաշվարկը՝ ֆիզիկական տարածքը մեկնաբանելու համար (օրինակ, VR ականջակալների մեջ գտնվող սենսորների և տեսախցիկների միջոցով ժեստերը ճանաչելով) և տվյալներ, օբյեկտներ և մարդկանց վիրտուալ աշխարհին ավելացնելու համար: Ոլորտը 2023-ին ունեցել է 6 մլրդ դոլարի ներդրում։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Ամպային հաշվարկ։ Սա ենթակառուցվածք է, որը ապահովում է արդյունավետություն և անվտանգություն, առաջարկում է նոր հնարավորություններ բիզնեսների համար՝ պահպանելու իրենց տվյալները և իրականացնել թվային փոխակերպում: Կապիտալ ներդրումները 2023-ին կազմել են 54 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Քվանտային տեխնոլոգիաներ: Քվանտային տեխնոլոգիաները օգտագործում են քվանտային մեխանիկայի եզակի հատկությունները՝ որոշակի բարդ հաշվարկներ կատարելու համար ավելի արագ, քան դա կանեին դասական համակարգիչները, ինչպես նաև արտադրում են զգայունության ավելի բարձր մակարդակ ունեցող սենսորներ: Նոր հնարավորությունները՝ քվանտային հաշվարկների միջոցով, կարող են արմատապես փոփոխել հաշվարկման և տվյալների մշակման մեթոդները: Այս ոլորտում ներդրումների ծավալը եղել է 1 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը

Առաջադեմ ինժեներություն

  • Ռոբոտաշինության ապագա: Նորարարություններ ռոբոտիկայում, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել ավելի զարգացած և ինքնուրույն գործող ռոբոտներ, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ արտադրությունից մինչև առողջապահություն: Ոլորտում կատարվել է 6 մլրդ դոլարի ներդորում 2023-ին։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Շարժունակության ապագա: Շարժունակության նոր տեխնոլոգիաները ներառում են՝ ինքնավար մեքենաներ (առանց վարորդի), էլեկտրական տրանսպորտային միջոցներ, քաղաքային օդային տրանսպորտ (օրինակ՝ թռչող տաքսիներ), խելացի կապի համակարգեր տրանսպորտի մեջ, համատեղ օգտագործվող փոխադրամիջոցներ (օրինակ՝ կարպուլինգ)։ Այս տեխնոլոգիաների նպատակն է՝ ավելի արդյունավետ դարձնել տրանսպորտը, նվազեցնել վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բարելավել ցամաքային և օդային տրանսպորտի աշխատանքը։ Այս նորարարությունները փոխում են մեր տեղաշարժվելու եղանակները՝ դարձնելով դրանք ավելի հարմարավետ և անվտանգ: Այստեղ ներդրումների չափը կազմել է 83 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Բիոինժեներության ապագա: Բիոինժեներությունը թույլ է տալիս կիրառել ինժեներական սկզբունքները կենսաբանության մեջ՝ օգտագործելով տեխնոլոգիական առաջընթացը՝ բարելավելու առողջությունը, փոխակերպելու սննդի արժեքային շղթաները և ստեղծելու նորարար առաջարկներ: Ոլորտում ներդրումների ծավալը եղել է 62 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Տիեզերական տեխնոլոգիաների ապագա: Տիեզերական տեխնոլոգիաները ներառում են արբանյակներ, արձակող սարքեր և բնակության տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ավելի խորը և արդյունավետ հետազոտություններ և զարգացման նախագծեր տիեզերքում: Ներդրումների ծավալն այստեղ կազմել է 9 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը

Կայուն աշխարհ

  • Էլեկտրիֆիկացում և վերականգնվող էներգիաներ: Միտումը ներառում է էներգիայի արտադրության, պահպանման և բաշխման ողջ արժեքային շղթան: Տեխնոլոգիաները ներառում են վերականգնվող աղբյուրներ, ինչպիսիք են արևային և քամու էներգիան, մաքուր էներգիայի աղբյուրներ, ինչպիսիք են միջուկային և ջրածնային էներգիաները, կայուն վառելիքը և կենսաէներգիան, և էներգիայի պահպանման և բաշխման լուծումներ, ինչպիսիք են երկարատև օգտագործման մարտկոցների համակարգերը և խելացի ցանցերը: Ներդրումներն այստեղ ամենաշատն են եղել՝ 183 մլրդ դոլար։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը
  • Կլիմայական տեխնոլոգիաներ: Կլիմայական տեխնոլոգիաները կենտրոնանում են լուծումների վրա, որոնք մեղմացնում են ռեսուրսների սպառման բացասական ազդեցությունը կլիմայի վրա՝ կա՛մ մթնոլորտից CO2-ը հեռացնելու, կա՛մ ավելի ցածր ածխածնի համարժեքով նյութեր արտադրելով: Ներդրումները ոլորտում կազմել են 68 մլրդ դրամ։
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Աշխատանքային հայտարարություններ, 2019-2023
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
Պահանջվող հմտությունները և առաջարկ-պահանջարկ համեմատությունը

2024-ի միտումները ցույց են տալիս զգալի ներդրումներ մի շարք կարևոր ոլորտներում: Ամենամեծ ներդրումները դիտվել են հետևյալ ոլորտներում՝

  1. Էլեկտրիֆիկացում և վերականգնվող էներգիա՝ 183 միլիարդ դոլար
  2. Շարժունակության ապագա՝ 83 միլիարդ դոլար
  3. Կիրառական AI և մեքենայական ուսուցում՝ 86 միլիարդ դոլար
  4. Կլիմայական տեխնոլոգիաներ՝ 68 միլիարդ դոլար
  5. Բիոինժեներիա՝ 62 միլիարդ դոլար
  6. Ամպային հաշվարկ՝ 54 միլիարդ դոլար

Այս ներդրումները ցույց են տալիս, որ կայուն էներգիան, արհեստական բանականությունը, շարժունակությունը և կլիմայական լուծումները առաջնահերթություն են հանդիսանում: Գեներատիվ AI-ը նույնպես զգալի ուշադրության է արժանացել՝ 36 միլիարդ դոլարի ներդրումներով: Այս ֆինանսական հոսքերը ցույց են տալիս, որ ընկերությունները և ներդրողները մեծ հույսեր են կապում այս տեխնոլոգիաների հետ՝ ակնկալելով, որ դրանք կձևավորեն ապագայի արդյունաբերական և թվային լանդշաֆտը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: