Կրկնապատիկ աճ 2021-ին. Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն

Հայտնի staff.am ռեսուրսը ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի 2021թ. ակտիվության վերլուծության զեկույցը՝ հիմնվելով սեփական ռեսուրսի վիճակագրության, անանուն հարցումների և պաշտոնական վիճակագրության տվյալների վրա: How2B-ն առանձնացրել է մի քանի ուշագրավ արձանագրումներ զեկույցից:

Աշխատաշուկայի աննախադեպ ակտիվացում

Զեկույցի գլխավոր և առավել ուրախալի արձանագրումը աշխատաշուկայի ակտիվության կրկնապատիկ աճն է՝ 2020 թվականի համեմատ: 2021թ. դիտվել է աշխատուժի զգալի պակաս՝ ինչպես մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների, այնպես էլ արհեստագործական ոլորտի ներկայացուցիչների և բանվորական ուժի: Ընդ որում, աճ է արձանագրվել ոճ միայն ճգնաժամային 2020-ի, այլև 2019 թվականի նկատմամբ:

Կրկնապատիկ աճ 2021-ին. Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն
- Advertisement -

Զեկույցի հեղինակները սա բացատրում են 2020թ. համաճարակից ու պատերազմից հետո գրանցված կտրուկ աճով, գլոբալ աշխատաշուկայում մասնագետների պահանջարկի կտրուկ ավելացմամբ, ինչպես նաև արտագաղթի ու պատերազմի պատճառով թափուր մնացած հաստիքների առկայությամբ:

2021թ. ամենապահանջվածն է եղել ծրագրավորում մասնագիտությունը, բայց ակտիվություն է նկատվել նաև ՏՏ ոլորտին առնչվող այլ աշխատանքների մասով՝ որակի կառավարում, պրոդուկտների և նախագծերի կառավարում, UI/UX/Graphic դիզայն: Մեծ պահանջարկ է ունեցել նաև HR ոլորտը, ակտիվացել է նախորդ 2 տարիներին քիչ ակտիվություն ցուցաբերած բանկային ոլորտը, նկատվել է վաճառքի և սպասարկման մասնագետների կտրուկ պահանջարկ:

2021թ. Հայաստանի 10 խոշոր հարկ վճարողները

Ամենաակտիվ գործատուները

Ըստ գործունեության ոլորտի՝ ամենաակտիվ գործատուները մնում են ՏՏ ընկերությունները, որոնց բաժին է ընկնում հայտարարված բոլոր թափուր աշխատանքների մոտ 50%-ը: Ընդ որում, այս ընկերությունները սկսել են ակտիվորեն ներգրավել նաև այլ ոլորտների մասնագետներով՝ վաճառքի, տեխնիկական սպասարկման, մարքեթինգի: Երկրորդ տեղում ֆինանսաբանկային ոլորտն է: 2020թ. հետո կրկին տասնյակ է վերադարձել տուրիզմի և հյուրընկալության ոլորտը:

Կրկնապատիկ աճ 2021-ին. Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն

Համալրման ծավալներով 20 ամենաակտիվ ընկերություններից 11-ը ներկայացնում են ՏՏ ոլորտը: Աշխատատեղերի 94.4%-ը Երևանում է:

Աշխատավարձեր

Տարվա ընթացքում, հատկապես երկրորդ կեսին գրանցվել է աշխատավարձերի մակարդակի աճ: Բայց «վայելել» հավելաճը չստացվեց, որովհետև զուգահեռ դիտվել է նաև գնաճ:

Ըստ staff.am-ի տվյալների՝ ամենապահանջված մասնագիտական ոլորտները և նրանց միջին աշխատավարձերն ունեցել են այսպիսի տեսք՝

Կրկնապատիկ աճ 2021-ին. Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն

Ընդ որում, ինչքան կազմակերպությունը մեծ է, այնքան ավելի բարձր միջին աշխատավարձ է վճարում: 2021թ. առաջին 3 եռամսյակի տվյալներով՝ տղամարդիկ միջինում ստացել են 241,847 դրամ անվանական աշխատավարձ, կանայք՝ 157,061 դրամ: Հարցվածների 45,1%-ի աշխատավարձը վերջին 6 ամիսներին աճել է:

ՏՏ ոլորտ

Աշխատաշուկայում ՏՏ ոլորտի ընկերությունների ակտիվության մասին բոլորին է հայտնի: Իսկ ինչ տեխնոլոգիաների մասնագետների են ՏՏ ընկերությունները առավել շատ փնտրել 2021-ին՝

Կրկնապատիկ աճ 2021-ին. Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն

Այս ոլորտը նաև բացառիկ է նրանով, որ սկսնակ մասնագետները ունեն թռիչքային աճ գրանցելու հնարավորություն: 2-4 տարվա փորձով մասնագետները կարող են հավակնել մոտ 600,000 դրամ աշխատավարձի: Դե իսկ փորձառու՝ 6-10 տարվա փորձառության դեպքում աշխատավարձը կգերազանցի 1 մլն դրամը:

Թեև ՏՏ ոլորտում դա նախկինում երկրորդական էր համարվում, բայց 2021թ. ավելացել է ուշադրությունը փափուկ հմտությունների վրա, որոնց շարքում գործատուների կողմից առավել կարևորվել են ժամանակի տնօրինումը, խնդիրների լուծման հմտությունը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը:

Ի դեպ հենց ծրագրավորման ոլորտում են հեռավար աշխատանքի ամենամեծ հնարավորությունները: Իսկ ընդհանուր առմամբ, բոլոր աշխատանքների միայն 1%-ն է առաջարկվել հեռավար եղանակով, թեև զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ 2022թ. դրանց ծավալը կավելանա:

Զեկույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

2021. Տեխնոտարվա ամփոփում

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Կրկնապատիկ աճ 2021-ին. Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն
Կարեն Ռաֆայելյան
Ես Կարենն եմ՝ How2B հարթակի խմբագիրը: Սիրում եմ տեքստեր, թվեր, գրաֆիկներ ու այն ամենը, ինչ կօգնի Ձեզ հեշտացնել բիզնես անելը 😉