Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը

Ինչ՝ FINTECH360 միջազգային համաժողով
Երբ՝
 նոյեմբերի 2-5
Որտեղ՝ Holiday Inn Yerevan Republic Square

Միջոցառման մասին․

FINTECH 360-ը միջազգային համաժողով է, որտեղ տարբեր երկրներից փորձագետներ կքննարկեն նորարարական տեխնոլոգիաները և ֆինանսական հատվածի թվային վերափոխման արդիական հարցերը։

Միջոցառումը մեկ հարթակի վրա կմիավորի առաջատար բանկերի և ֆինանսական հաստատությունների, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերությունների, մասնագիտացված ասոցիացիաների, ստարտափների և վերահսկող կազմակերպությունների ղեկավարներին:

FINTECH360-ում կքննարկվեն մոբայլ ծառայությունների և անհպում վճարումների, մարքեթփլեյսների և բանկային էկոհամակարգերի, թվային արժույթների, միջբանկային վճարումների, կրիպտոարժույթների հաշվարկների, նեոբանկերի, Open Banking-ի և կանաչ ֆինտեխի զարգացման հետ կապված հարցեր:

Փորձագետները կկիսվեն համապատասխանության ռիսկերի կառավարման, անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության բարձրացման, արհեստական բանականության և Big Data-ի ներդրման ոլորտում իրենց փորձով:

Համաժողովի և գրանցման մանրամասները՝ այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ