Վեբ ծրագրավորման անվճար bootcamp-ն ընդունում է հայտեր

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մենկարկ՝ հուլիսի 1
Տևողություն՝ 6 ամիս
Ձևաչափ՝ լսարանային
Որտեղ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն

Միջոցառման մասին․

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) հայտարարում է Վեբ ծրագրավորման 6-ամսյա անվճար ճամբար /bootcamp/ երևանամերձ մարզերի երիտասարդների համար։

Մասնակցել կարող են երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն Վեբ ծրագրավորման բազային գիտելիքներ (HTML, CSS, JavaScript-ի հիմունքներ), մաթեմատիկայից առնվազն հիմնական դպրոցի մակարդակի գիտելիքներ և լավ տրամաբանություն։

Մասնակիցների գիտելիքները ստուգվելու են թեստավորման և հարցազրույցի միջոցով։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ