«Որակի ապահովման հիմունքներ» (QA) անվճար դասընթաց Արմավիրում

Կազմակերպիչներ՝ Codium
Վերջնաժամկետ՝
 մայիսի 13
Մեկնարկը՝ 
մայիսի 21

Դասընթացի մասին․

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Codium ընկերության հետ համատեղ հայտարարում է «Որակի ապահովման հիմունքներ» անվճար դասընթացի մասին։

Այն նախատեսված է Արմավիրի մարզի 15տ և բարձր տարիքի երիտասարդների համար, ովքեր ունեն լավ տրամաբանություն և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն։

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։

Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 11:00-ին, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում (ք․ Էջմիածին, Սպանդարյան փող., 29/1 շենք)։

Դասընթացի մանրամասներ․

  • Մեկնարկը՝ մայիսի 21
  • Մասնակցությունը՝ անվճար
  • Ձևաչափը՝ հիբրիդային (Online և Offline)
  • Անցկացման վայր՝ Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց։

Գրանցվելու համար անցե՛ք՝ հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ