Կազմակերպիչ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 16, 2022
Որտե՞ղ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Միջոցառման մասին․
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Վեբ ծրագրավորման» դասընթաց:
Դասընթացն անցկացվում է Peyotto Technologies ընկերության հետ համատեղ մշակված կրթական ծրագրով:
Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են HTML/CSS, PHP, JavaScript, Bootstrap, Ալգորիթմներ, WordPress, SQL:
Ո՞վ կարող է մասնակցել․
15 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն գիտելիքներ մաթեմատիկայից։ Ծրագրավորման նախնական գիտելիքների առկայությունը ցանկալի է:
Դասընթացի մանրամասներ․
Թեստավորում՝ փետրվարի 17, 2022
Դասընթացի սկիզբ՝ փետրվարի 24, 2022
Ծրագրի տևողություն՝ 3 ամիս /126 ժամ/
Դասընթացի արժեքը՝ անվճար
Ձևաչափը՝ հիբրիդային (Online և Offline)։
Ինչպե՞ս մասնակցել․
Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է․
– Մինչև փետրվարի 16-ը ներառյալ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ https://forms.gle/PGUWJRrjDJWn9g9D7
– Մասնակցեն թեստավորմանը, որը կստուգի դիմորդի տրամաբանությունն ու գիտելիքները ծրագրավորումից:
Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ առաջնահերթության։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 060 74 97 03 հեռախոսահամարով:
Դասընթացը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։