1 այց` 30 հազար բնակարան. մեկնարկել է TOON EXPO 2025-ը

Քաղաք մեկ հարկի տակ: Անշարժ գույքի բարդ փնտրտուքն արդեն 6-րդ անգամ մարդկանց համար պարզեցրել ու շուկայի լավագույն առաջարկները մի տեղում է հավաքել TOON EXPO 2025-ը։ Եթե սովորաբար բնակարան ընտրելու համար ամիսներ են պետք, ապա այստեղ ամեն ինչ հասանելի է մեկ քայլով։ 1 այց 30․000-ից ավելի բնակարան՝ Երևանից մինչև մարզեր։ Նրանցից 15․000-ը հասանելի են եկամտային հարկի վերադարձի օրենքով։

TOON EXPO 2025-ին միացել է 120 ընկերություն՝ ներկայացնելով շուկայի մոտ 60 տոկոս առաջարկները։ RED Invest Group-ի տուն էքսպոյի հիմնական գործընկերն է: «Անշարժ գույքի շուկան ունի նոր նախագծեր և անկում չի ապրում»,- նշում է ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը։ Կառուցապատման ոլորտը տնտեսության առաջատարներից է, և դիրքերը պահելու համար պետք է լուծել ոլորտին առնչվող խնդիրները՝ նկատում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը:

- Advertisement -

TOON EXPO 2025-ը միայն բնակարան գտնելու մասին չէ, այստեղ ցուցադրված են նաև տան համար կարևոր իրերը՝ արևային վահանակներից մինչև ջերմամեկուսացման համակարգեր։ Սա արդեն ոչ միայն անշարժ գույք ձեռք բերելու, այլև ապագա տունը հարմարավետ ու նորարական լուծումներով հագեցնելու հնարավորություն է։ Մասնակցել TOON EXPO-ին՝ դրսից․ այս տարվա նորություններից է նաև TOON EXPO-ի հավելվածը: Եվ չնայած դրա՝ այս տարի այցելուների քանակը կրկնապատվել է անցնելով 12 հազարը:

TOON EXPO 2025-ն անցկացվում է Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում 3 օր: Մուտքը բոլորի համար ազատ է։ Հանրապետության հրապարակից ամեն կես ժամը մեկ կան անվճար ավտոբուսներ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները