«Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում»․ ծրագիր կին ձեռներեցների համար

Կազմակերպիչ՝ IFC, CIVITTA ARMENIA
Վերջնաժամկետ՝
 ապրիլի 18

Ծրագրի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Կանանց ձեռներեցությունը Հայաստանում» ծրագիրը մեկնարկում է «Տեխնոլոգիաները՝ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» ծրագիրը կին ձեռներեցների համար։ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), համագործակցելով Ճապոնիայի կառավարության հետ, նոր նախաձեռնությամբ կօգնի բարելավել Հայաստանում կին ձեռներեցների տնտեսական արդյունքները՝ զարգացնելով նրանց բիզնես հմտությունները և հասանելի դարձնելով նրանց բիզնես ցանցերը։ Ծրագիրն իրագործվում է «CIVITTA Armenia» ընկերության միջոցով։

Հատուկ մշակված ծրագիրն օգնելու է ոչ տեխնոլոգիական ոլորտներում գործունեություն իրականացնող կին ձեռներեցների հնարավորությունների ընդլայնմանը և արդյունքների զարգացմանը՝ համապատասխան գիտելիքներ և տեխնոլոգիական լուծումներ կիրառելու միջոցով։

Ծրագրի մեջ ընդգրկված կին ձեռներեցները կմասնակցեն բիզնեսի, ձեռներեցության, ինովացիաների ու տեխնոլոգիանների, ինչպես նաև մարկետինգի և հարակից ոլորտների լավագույն մասնագետների կողմից իրականացվող դասընթացներին և միջոցառումներին։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝

I փուլ։ «Անձնական նախաձեռնություն» դասընթաց՝ ուղղված բիզնես մտածելակերպի ստեղծմանը և զարգացմանը, ինչպես նաև բիզնես սկսելու և այն մեծացնելու հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը։ Տևողությունը 1 շաբաթ է, որի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։

II փուլ։ Գործնական բութքեմփի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն գաղափարների ձևավորման և փորձարկման, թիմերի ձևավորման և ծրագրերի ներկայացման հմտություններ՝ տեխնոլոգիական և բիզնես ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ։ 10 օր տևողությամբ բութքեմփի ավարտին լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կձևավորեն թիմեր և կանցնեն հաջորդ փուլ։

III փուլ։ Աքսելերացիայի ընթացքում նոր ձևավորված թիմերը կանցնեն բիզնեսի գրանցման, զարգացման, ընդլայնման և միջազգայնացման, ֆինանսավորման հնարավորությունների ներգրավման և բարդ իրավիճակներում փոփոխությունների կառավարման դասընթացներ՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ: Երրորդ փուլի տևողությունը 15 շաբաթ է:

Լավագույն թիմերը «CIVITTA Armenia» կազմակերպության կողմից կստանան 1 միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ բիզնեսը գրանցելու և գաղափարները զարգացնելու համար:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի այն կին ձեռներեցները, որոնք համապատասխանում են հետևյալ բոլոր չափանիշներին․

— ունեն տեխնոլոգիական գաղափարներ ցանկացած ոլորտի համար,
— ցանկանում են ստեղծել և զարգացնել իրենց բիզնեսը,
— նախկինում չեն մասնակցել նմանատիպ ծրագրերին,
— պատրաստ են մասնակցել բոլոր փուլերին՝ դրանք հաջողությամբ հաղթահարելու դեպքում։

Ինչպե՞ս դիմել ծրագրին․

Ծրագրին կարող եք դիմել մինչև սույն թվականի ապրիլի 18-ը ներառյալ հետևյալ հղմամբ։

Ընտրվելու են առավել մրցակցային և տեխնոլոգիական լուծումներ ունեցող գաղափարների դիմորդները։ Հարցերի դեպքում խնդրում ենք գրել info․[email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել՝ +374 (10) 54 64 34 հեռախոսահամարով:

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ