Scaling Up. Տեխնո զրույցների շարք DISQO-ի հիմնադիրների և առաջատար մասնագետների հետ

Ինչ՝ Տեխնո զրույցների շարք՝ «Scaling Up. Մարդիկ, տեխնոլոգիաներ, պրոդուկտ»
Որտեղ՝ ԹՈՒՄՈ, ք. Երևան, Հալաբյան 16
Երբ՝ 6 հոկտեմբեր, 18։30
Կազմակերպիչ՝ ԹՈՒՄՈ և DISQO Armenia
Ում համար է՝ ինժինիրինգով, պրոդուկտների զարգացմամբ, նախագծերի կառավարմամբ, տաղանդների ղեկավարմամբ, ՄՌԿ-ով և հարակից մասնագիտություններով հետաքրքրված մարդկանց,
Մասնակցության կարգը՝ անվճար, պարտադիր գրանցումով

Նպատակ ունենալով ձևավորել հզոր և կոմպետենտ համայնք, որը կարող է հիմք դառնալ Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության խոստումնալից ապագայի համար՝ DISQO-ն ներկայացնում է այս տարվա իր ամենամեծ իրադարձություններից մեկի մասին։

Ի՞նչ գաղտնիքներ կա այն մարդկանց, տեխնոլոգիաների և պրոդուկտների հետևում, որոնք ՏՏ ընկերությանն ապահովում են արագ և հաջող աճ, և ստարտափից դարձնում են scale-up: Ինչպե՞ս կարող են մարդիկ և բիզնեսները օգտագործել այդ գաղտնիքները՝ ընդլայնվելու համար Հայաստանում և միջազգային ասպարեզում։

4 տարում DISQO-ի հաճախորդների փորձառության ուսումնասիրության հարթակը փոքր հայկական տեխնոհաբը դարձրել է երկրի բարձր ինժեներական մտքի տեր 150 տաղանդների թիմ։ Հրավիրում ենք լսելու DISQO-ի հիմնադիրներից և ԱՄՆ թիմի առաջատար մասնագետներից՝ ինչպես են իրենք մեծացրել իրենց թիմն ու բիզնեսը, որը արդյունքում ստացել է 85 մլն դոլարի ներդրում Բ փուլում, հայտնվել Inc5000 և Deloitte-ի ամենաարագ աճող ընկերությունների ցանկերում։

Բանախոսները կկիսեն նաև իրենց հարուստ փորձը՝ ձեռք բերված առաջատար ընկերություններում, ինչպիսիք են Google, Nike, Oracle, ZipRecruiter, and the Rubicon Project։ Միջոցառումը կներառի նաև նեթվորքինգի հատված։

Օրակարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի միջոցառումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր Ֆեյսբուքյան էջին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ