Անվճար ծրագրավորման դասընթաց՝ սահմանի երիտասարդի համար

Կազմակերպիչ՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­նադրամ
Վերջնաժամկետ՝
 մայիսի 30

Ծրագրի մասին

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­նադրամը հայտնում է «Ծրագրավորման դասըն­թաց­ներ սահմանի երիտա­սար­դի համար» կրթա­գործ­նական ծրա­­գրի մասին։ Ծրագրի դասընթացի ուղղությունը վեբ ծրագրավո­րումն է։ Նախատեսվում է ոչ միայն բարելավել ծրագրի մասնակիցների մասնա­գիտա­կան ունակու­թյուն­­ները, այլ նաև՝ հնարավորության սահմաններում, մասնագիտական բարձր առա­ջադիմու­թյուն ցուցա­բերած մասնա­կից­ների առնվազն 20 տո­կո­սին տրամադրել մասնագիտա­կան աշխատանք հիմ­նադրամի ծրագիրը իրականացնող կազմակեր­պու­թյան կողմից՝ առանց հիմ­նա­կան բնակու­թյան վայրը լքելու։ Ծրագրի ավարտին մաս­նա­կիցներին կտրվի մասնակ­ցու­թյունը փաստող վկայական։ Ծրագրի կրթական մասը կազմակերպվե­լու է հիմնադրա­մի կողմից ընտրված ոլորտի առաջատար կազմակերպություն­նե­րից մեկի հետ։ Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը մայիսի 30-ն է։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում փաստացի բնակվող 18-32 տարե­կան  երիտասարդներին։ Ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարվա ընթացքում Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերի մասնակիցները։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Մաս­նակիցների ընտրությունն իրակա­նացվում է երկու փուլով։ Առա­ջին փու­լում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրո­նային հարցարանը և հիմնադրամի nornakhijevanhf@gmail.com պաշտոնական էլ․ հասցեին են ուղար­կում անձը և փաստացի բնակության վայրը հաստատող փաս­տա­թղ­թերի սքան տարբերակները։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված մասնակցության էլեկտրոնային հայտի լրացման և անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետն մայիսի 30-ն է։ Էլեկ­տրո­­նային հարցարանի և նշված փաս­տաթղթերի ուսում­­­նասիրությունից հետո՝ հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջնե­­­րին առավելապես բավարարող թեկնածուները, ովքեր անցնում են երկրորդ փուլ։

Այնուհետև, սահ­ման­ված ժամ­կե­տում հեռավար կապի միջոցով մասնակիցները մասնակցում են հիմնադրա­մի տնօրենի և կրթական մասն ապահովելու համար ընտրված կազմակեր­պու­թյան ներ­կայացուցչի հետ բանավոր հար­ցազրույցին։ Արդյուն­քում՝ ընտրվում են առավել բարձր ցուցանիշներ ունեցող մասնա­կից­նե­րը։ Մասնակիցների հետ հիմնադրամը կնքում է ծրագրի մասնակցության հարցերը կարգավորող համապատաս­խան պայմանագիր։

Գրանցման համար անցե՛ք հղմամբ։

Ինչպե՞ս է ընթանալու դասընթացը։

Դասընթացը տևում է վեց ամիս։ Դասերն անցկացվում են հեռավար կապի միջոցով՝ ըստ կրթական մասն իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրի։ 

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ