«Իմ սիրուն»-ից մինչև ուսանողական քարտերի առաջխաղացում. No Bla!Bla-ն իրականություն է

Ինչպե՞ս առանց ջուր ծեծելու հասնել թիրախային լսարանին և ստանալ իրական արդյունքներ: Երբեմն բավականին բարդ թվացող մարքեթինգային խնդիրները իրականում ճշգրիտ մասնագիտական լուծումներ են պահանջում: Իսկ երբ այդ լուծումները տալիս են ոլորտի ամենատարբեր փորձառություն ունեցող մասնագետները, արդյունավետությունն ու հաղթանակները անպակաս են լինում:

Հոկտեմբերի 28-ին և 29-ին The Crowdfunding Formula-ի գրասենյակում կայացավ No Bla!Bla մարքեթինգային հեքըթոնը: Ձևաչափ, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, և ձևաչափ, որը անպայման շարունակական կլինի:

Հեքըթոնի շրջանակներում ավելի քան 90 մասնակից, բաժանվելով թիմերի, փորձում էին նոր ու ստեղծարար լուծումներ առաջարկել 4 հովանավոր ընկերությունների այս կամ այն պրոդուկտների առաջխաղացման համար:

No Bla!Bla-ի կազմակերպիչը Metrix Digital ամենատարբեր միջոցառումների մարքեթինգ իրականացնող ընկերությունն է:

Միջոցառման համակազմակերպիչ Լիլիթ Բրոյանը How2B-ի հետ զրույցում մանրամասնեց հեքըթոնի ձևաչափն ու սպասելիքները՝


Մարքեթինգային հեքըթոնի հովանավորները 3-ին՝ Ամերիաբանկը, Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը, intent.ai ընկերությունն, իսկ տարածքի տրամադրման գործընկերը՝ The Crowdfunding Formula-ն:

Բոլոր ընկերությունները հեքըթոնի առաջին օրվա ընթացքում ներկայացնում էին իրենց պրոդուկտները և այդ պրոդուկտներին առնչվող մարքեթինգային խնդիրները:

Օրինակ, Ամերիաբանկի դեպքում այդ խնդիրն առնչվում էր Visa Student Card-ին և ուսանողների շրջանում բանկային քարտի ձեռքբերմանն ուղղված ռազմավարական քայլերին:

Ավանտայի դեպքում էլ խնդիրը պարզ էր՝ նոր գաղափարներ «Իմ սիրուն» մարքեթինգային արշավն իրագործելու համար:

Առաջադրանքները տարբեր էին, մասնակիցների փորձառությունն ու ստեղծարարական գաղափարները՝ ևս: Ոլորտի փորձառու մենթորների օգնությամբ բոլոր թիմերը հնարավորություն ունեցան երկու օրերի ընթացքում մշակել ու հղկել իրենց մարքեթինգային քայլերն ու մտքերը:

Իսկ երկրորդ օրվա ավարտին փիթչինգների օգնությամբ յուրաքանչյուր պրոդուկտի համար պարզ դարձավ հաղթող թիմը:

How2B-ի թիմը ևս մարքեթինգային գաղափարների կիզակետում էր: Իսկ թե ինչպե՞ս անցավ միջոցառման երկրորդ օրը, և ովքե՞ր դարձան հաղթողներ, դիտե՛ք ստորև:

- Advertisement -
«Իմ սիրուն»-ից մինչև ուսանողական քարտերի առաջխաղացում. No Bla!Bla-ն իրականություն է

Հեքըթոնը խոստանում է նորից ու նորից իրագործվել՝ ստեղծելով իրական մարքեթինգային տոն ու առաջխաղացման գաղափարների հրավառություն:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
«Իմ սիրուն»-ից մինչև ուսանողական քարտերի առաջխաղացում. No Bla!Bla-ն իրականություն է

Վերջին նորությունները

«Իմ սիրուն»-ից մինչև ուսանողական քարտերի առաջխաղացում. No Bla!Bla-ն իրականություն է
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։