«Մեծ Քառյակը» գիրքը Newmag-ից. ինչպե՞ս են հեղափոխել tech-ը Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը

Ո՞րն է հեղափոխություն կազմակերպելու կատարյալ ալգորիթմը: Ունենալ գաղափար, սահմանել հստակ նպատակ, ձեռք բերել համակիրներ, ստեղծել ցանց, պատրաստ լինել «նայելու մեկ քայլ առաջ», հետևել, փոփոխվել ու փոփոխել:

Amazon-ը՝ էլեկտրոնային առևտրի ոլորտում, Apple-ը՝ տեխնիկայի, Facebook-ը՝ օնլայն հաղորդակցության և սոցիալական մեդիայի, իսկ Google-ը՝ որոնողական համակարգերի ոլորտում իրապես հեղափոխական են եղել:

Հեղափոխելով մարդկանց տեխնոլոգիական ու սովորական կյանքը

  • Ո՞րն է եղել նրանց «հեղափոխության» ալգորիթմը և ինչպե՞ս են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը կարողացել «տիրանալ» տեխնոլոգիական ոլորտին:
  • Ինչպե՞ս են նրանք կոտրել ավանդական բիզնես մոդելները և ստեղծել նորերը:
  • Ինչպե՞ս են նրանք օգտագործում տվյալներն ու տեխնոլոգիաները՝ ստեղծելու հզոր ցանցեր և հարթակները: 
  • Որո՞նք են այս կազմակերպությունների երկարաժամկետ ազդեցությունները համաշխարհային տնտեսության և հասարակության վրա: 
  • Ինչպիսի՞ն է լինելու այս կազմակերպությունների ապագան նոր տեխնոլոգիաների և բիզնես մոդելների զարգացման պայմաններում: 

Այս հարցերի վերլուծությունն է կատարում Սքոթ Գալուեյը՝ իր «Մեծ քառյակը» գրքում՝ դիտարկելով այդ ընկերությունների բիզնես ռազմավարությունները, նորարարություններն ու ազդեցությունը, ինչպես նաև փաստը, որ նրանք այնքան հզոր են դարձել, որ այժմ մեծագույն ազդեցություն են ունենում համաշխարհային հասարակության և տնտեսության վրա:

- Advertisement -
«Մեծ Քառյակը» գիրքը Newmag-ից. ինչպե՞ս են հեղափոխել tech-ը Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը

Գրքում ներկայացվում են նաև Գալուեյի կանխատեսումները այդ կազմակերպությունների ապագայի և փոքր բիզնեսների վրա ունեցած պոտենցիալ ազդեցության մասին:

«Մեծ քառյակը»՝ հայերեն

2022 թվականը եզրափակվեց Newmag-ի և Digitain-ի հերթական համագործակցությամբ՝ ի դեմս «Մեծ քառյակ» գրքի հայալեզու թարգմանության և «մեծ քառյակի» ներկայացուցիչների հետ անցկացրած պանելային քննարկման:

«Մեծ քառյակը» ՏՏ ոլորտին նվիրված Smart մատենաշարի երկրորդը գիրքն է՝ Փիթեր Թիլի «Զրոյից մեկ» գրքից հետո:

Նշվում է՝ 2023-ին Newmag-ի և Digitain-ի համագործակցությունը շարունակական է լինելու, և այս տարվա համար ունեն նախատեսված առնվազն երեք գրքի թարգմանություն և հրատարակում։

«Մեծ քառյակ»-ի հայերեն թարգմանությունը հայալեզու ժամանակակից մասնագիտական գրականության նոր ու արժեքավոր լրացումներից է, և միտում ունի՝ դառնալու տեխնոլոգիական ոլորտի էնտուզիաստների, մասնագետների և ոլորտով հետաքրքրված այլ մարդկանց սեղանի գիրքը:

Գրքի՝ հայերեն թարգմանության մասին դիտե՛ք Newmag-ի պատրաստած հոլովակում.

Google-ից մինչև Amazon, Apple-ից մինչև Facebook

Amazon-ի գերիշխումը ոլորտում փոփոխել է սպառողների սպասումները՝ հարմարության և ցածր գների հետ կապված: Նրանք օգտագործում են սեփական հարթակը և տվյալները այնպիսի նոր պրոդուկտներ և ընկերություններ ստեղծելու համար, ինչպիսիք են Echo-ն և Kindle-ը:

Google-ին հաջողվել է ստանալ բարձր եկամուտներ ունեցող գովազդային բիզնես՝ օգտագործելով թարգեթինգային գովազդի սեփական տվյալները: Եվ Google-ի՝ ոլորտում առաջարատար լինելը ազդում է տվյալների գաղտնիության և այսպես կոչված «ժողովրդավարական գործընթացի» վրա:

Facebook-ը կարողացել է ստեղծել հզոր սոցիալական ցանց՝ օգտագործելով մարդկանց միավորման տեխնոլոգիաներն ու տվյալները և ստեղծելով միավորման, համախմբման զգացողություն:

Նրանք հետ չեն մնում շարունակական տեխնոլոգիական զարգացումից՝ կիրառելով արհեստական բանականության, մետատիեզերքի և հաղորդագրության ծառայությունների «ունակությունները»:

Apple-ի մոտ ստացվել է ձևավորել հավատարիմ հաճախորդների շտեմարան՝ ստեղծելով «բացառիկության» և «ցանկալիության» զգացում: Ինչպես նաև Apple-ի «իշխանությունը» ազդել և ազդում է մրցակցության պայմանների ձևավորման և զարգացման վրա:

Ինչպե՞ս են այս կազմակերպությունները հեղափոխում համաշխարհային հասարակությունն ու տնտեսությունը, այս ամենն ու ավելին ընթերցե՛ք «Մեծ քառյակը: Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն» գիրքը:

Ի դեպ, How2B-ն և Newmag-ը խաղարկություն են կազմակերպել: Ընդամենը 2 քայլով Դուք կարող եք ստանալ «Մեծ քառյակը» գիրքը: Խաղարկությանը մասնակցելու համար անցե՛ք հղումով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
«Մեծ Քառյակը» գիրքը Newmag-ից. ինչպե՞ս են հեղափոխել tech-ը Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը

Վերջին նորությունները

«Մեծ Քառյակը» գիրքը Newmag-ից. ինչպե՞ս են հեղափոխել tech-ը Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։