Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության փորձնական թեստ

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամիս վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն: Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված թեստային 20 (քսան) հարցերի միջոցով: Հարցերը վերաբերում են մաքսային բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությանը:
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 40 (քառասուն) րոպե ժամանակ:
Թեստավորման արդյունքը դրական է համարվում առաջադրված թեստի հարցերի առնվազն 90 (իննսուն) տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Ճիշտ քննության ձևաչափով կազմել ենք փորձնական թեստ, որը կօգնի մաքսային բրոքերներին պատրաստվել որակավորման քննությանը կամ պարզապես ստուգել իրենց գիտելիքները։ Ի դեպ ամեն անգամ թեստերի հարցերը փոխվում են։

- Advertisement -


Ստուգի՛ր գիտելիքներդ հիմա⤵

1 / 20

Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման որ մարմինն է համակարգում հանքագիտության և հնէաբանության հավաքածուների առարկաների ( որոնց տեղափոխումը ԵՏՄ միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում ) լիցենզավորման գործընթացը.

2 / 20

Նշվածներից որ ապրանքների նկատմամբ է կիրառվում «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը.

3 / 20

Թույլատրվում է արդյոք անդամ պետությունում մշտական բնակություն հաստատելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանդված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքները առանց մաքսային մարմնի թույլտվության հանձնել վերանորոգման, տեխնիկական սպասարկման և անձնական օգտագործման ապրանքները բնականոն վիճակում պահպանելու նպատակով այլ անհրաժեշտ գործողությունների իրականացնելու համար.

4 / 20

ԵՏՄ մաքսային տարածք ապրանքների ժամանման ժամանակ համապատասխան արգելքների և սահմանափակումների չպահպանման դեպքեր հայտնաբերելու դեպքում մաքսային մարմինը նշվածներից որ որոշումն է ընդունում .

5 / 20

Նշվածներից որն է մաքսային արժեքի որոշման մեթոդ.

6 / 20

Հայաստանի Հանրապետությունում ովքեր են իրականացնում մաքսային գործը.

7 / 20

Նշվածներից որ դեպքում ապրանքների ժամանակավոր պահպանությունը կարող է իրականացվել ստացողի պահեստում.

8 / 20

Երբ է օգտագործվում ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման 6-րդ կանոնը.

9 / 20

Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման որ մարմինն է համակարգում դեղերի և դեղագործական նյութերի ( որոնց տեղափոխումը ԵՏՄ միության մաքսային տարածքով սահմանափակ և ներմուծման դեպքում) լիցենզավորման գործընթացը.

10 / 20

Նշվածներից որը պետք է առավելագույն հնարավոր չափով հիմք ծառայի ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար.

11 / 20

Նշվածներից որ մաքսային ընթացակարգի դեպքում չի որոշվում ապրանքների մաքսային արժեքը.

12 / 20

Նշված լրացուցիչ հավելագրումներից որն է գումարվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքին դրանց վերաբերյալ գործարքի արժեքի հիման որոշելիս՝ դրանց համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին.

13 / 20

Ինչ նպատակով է օգտագործվում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը.

14 / 20

Ինչ է ապրանքի ծագման հավաստագիրը.

15 / 20

Ստորև նշված որ դեպքում են մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները ձևակերպվում այլ մաքսային ընթացակարգերով.

16 / 20

Ստորև նշվածներից որն է մաքսային ընթացակարգ.

17 / 20

Որն է ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական կանոնների օգտագործման հերթականությունը

18 / 20

Ինչով են սահմանվում ապրանքի ծագման հավաստագրի նկատմամբ պահանջները.

19 / 20

Նշվածներից որ դեպքում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար թույլտվության վճարները ներառվում ապրանքների մաքսային արժեքում․

20 / 20

Վրաստանից ծագած և այնտեղից ՀՀ ներմուծված ապրանքների համար որ հավաստագիրն է համարվում առանձնաշնորհային

Your score is

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության փորձնական թեստ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: