Ներդրումների հիմնական սկզբունքները՝ ըստ Բենջամին Գրեհեմի

Ֆինանսների և ներդրումների հետաքրքրաշարժ աշխարհում տարբեր ժամանակաշրջաններում առանձնացել են ներդրողներ, որոնց մտքերը ուղենիշային են եղել իրենց ժամանակակիցների համար, և որոնց գաղափարները մինչև այսօր շարունակում են ուղղորդել ներդրողներին իրենց ակտիվների կառավարման գործընթացում։ 

Այդպիսի ներդրողներից է Բենջամին Գրեհեմը, ում ներդրումային սկզբունքները դիմացել են ժամանակի փորձություններին և շարունակում են մնալ արդիական։ Գրեհեմին հաճախ անվանում են նաև “Father of value investing”, քանի որ նա համարվում է բաժնետոմսերի վերլուծության և value investing-ի հիմնադիրը, ով շուկայում փնտրում էր թերագնահատված արժեթղթեր և պահում դրանք պորտֆելում մինչև վերջիններիս՝ իրենց ֆունդամենտալ արժեքին հասնելը։

- Advertisement -

Այս հոդվածում կծանոթանաք Գրեհեմի 3 հիմնական սկզբունքներին՝ փորձելով բացահայտել վերջինիս հաջողության բանաձևը։

Ներդրումներ կատարիր՝ ունենալով ապահովության որոշակի մակարդակ։

Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է գնել բաժնետոմսեր, որոնց գնի և իրական արժեքի միջև նշանակալի տարբերություն կա հօգուտ իրական արժեքի, ինչը ոչ միայն բարձր եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս, այլ նաև թույլ է տալիս նվազագույնի հասցնել ռիսկերը։ Այլ կերպ ասած՝ Գրեհեմի նպատակն էր $10 արժողությամբ արժեթուղթը գնել $5-ով, ինչը նրա մոտ շատ լավ էր ստացվում։

Շահույթ ստացիր շուկայի տատանումներից։

Բաժնետոմսերում ներդրումներ կատարելը նշանակում է գործ ունենալ տատանողականության հետ։ Շուկայական անկայունության պայմաններում գրագետ ներդրողը ոչ թե դուրս է  գալիս շուկայից, այլ այդ իրավիճակը դիտում է որպես հնարավորություն՝ լավ ներդրումային տարբերակներ գտնելու համար։

Հասկացիր, թե ինչպիսի ներդրող ես դու։

Գրեհեմը կարծում էր, որ ներդրողները պետք է հասկանան՝ ինչպիսին է իրենց ներդրումային պրոֆիլը։ Այս առիթով նա առանձնացնում էր ներդրողների հետևյալ տեսակները՝ ակտիվ կամ պասիվ ներդրողներ և ներդրողներ կամ սպեկուլյանտներ։

Իսկ ներդրումների ոլորտը բացահայտելու և լրացուցիչ եկամուտ ստանալու համար կարող եք անցնել այս հղումով՝ myinvest.ameriabank.am, և ծանոթանալ Ամերիաբանկի ներդրումային հարթակին՝ MyInvest-ին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ներդրումների հիմնական սկզբունքները՝ ըստ Բենջամին Գրեհեմի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: