Ինչպե՞ս իրագործել P2P փոխանցումներ և ինչպիսի՞ն է շուկան Հայաստանում

Կատարել զանազան վճարումներ, ռեստորանում ընկերներով կիսվել վճարը։ Նման շատուշատ վճարումներ, որոնք տեղի են ունենում ֆիզիկական անձանց միջև, դարձել են բոլորիս կյանքի անբաժանելի մասը։ Այդ փոխանցումները ստացել են p2p անունը։

P2P փոխանցումը (անգլ. Person to Person կամ Peer to Peer — անհատ-անհատ բառերից) էլեկտրոնային փողի փոխանցման տարբերակ է, որի արդյունքում տեղի է ունենում գումարի փոխանցում մի անձից մյուսին միջնորդի՝ P2P փոխանցման ծրագրի միջոցով։

- Advertisement -
Ինչպե՞ս իրագործել P2P փոխանցումներ և ինչպիսի՞ն է շուկան Հայաստանում

P2P փոխանցումներ կարելի է կատարել հեռախոսի կամ ցանկացած այլ սարքի միջոցով, որը հասանելիություն ունի ինտերնետին։ Այն ավելի հարմար է, քան ավանդական վճարման միջոցները։

Օգտատիրոջ մեկ կամ մի քանի բանկային հաշիվները կցվում են P2P փոխանցման ծրագրին։ Երբ փոխանցումը տեղի է ունենում, գումարը ուղիղ փոխանցվում է օգտատիրոջ բանկային հաշվին կամ P2P փոխանցման ծրագրի բալանսին (Էլ․ դրամապանակին)։

Ստեղծման պատմությունը

P2P փոխանցման համակարգի հիմքը դրվել է հանրահայտ PayPal ծրագրի կողմից։ Այն ստեղծվել է՝ օգնելու անհատներին և բիզնեսներին վճարումների իրականացման հարցում։

P2P փոխանցման համակարգերի զարգացումը սկսվել է 2002 թվականին, երբ PayPal-ը գնվեց eBay ընկերության կողմից։

Սմարթֆոնների ազդեցությունը P2P փոխանցման համակարգերի վրա

Սմարթֆոնների զարգացումը իր հետևանքները թողեց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Անմասն չմնացին նաև P2P փոխանցման համակարգերը։ Այժմ հնարավոր է վայրկյանների ընթացքում գումար փոխանցել երկրագնդի ցանկացած հատվածում գտնվող մարդուն։ Ոլորտի ներկա առաջատարներից են PayPal-ը, Venmo-ն և այլն։

Ինչպե՞ս է կատարվում գործարքը

Թեև տարբեր համակարգեր ունեն քայլերի տարբեր հաջորդականություն, հիմնական քայլերը, որոնք տեղի են ունենում գումարի փոխանցման ժամանակ, հետևյալն են․

  • Առաջին հերթին օգտատերը ներբեռնում է հավելվածը և գրանցվում՝ կցելով իր քարտը կամ բանկային հաշվեհամարը։
  • Գումարի փոխանցման համար օգտատերը մուտքագրում է գումարի չափը և այն իդենտիֆիկացիոն տվյալը, որը տվյալ ծրագիրը պահանջում է, որպեսզի կարողանա նույնականացնել գումարը ստացողին։
  • Գործարքի ժամանակ գումարը գանձվում է փոխանցողի հաշվից և ուղարկվում ստացողի հաշվին։

Հայաստանում գործող P2P փոխանցման համակարգերը

P2P փոխանցման հավելվածներ գործում են նաև Հայաստանում։ Առավել հայտնիներից են․

  • Telcell
  • Idram
  • Easy Pay
  • Mobi Dram
  • Upay
  • BeeMoney

Այս բոլոր հավելվածները իրենց ներսում ունեն նաև հաշվեկշիռ, որը օգտագործվում է գումարի փոխանցման և ստացման համար։ Այս ֆունկցիայով նրանք տարբերվում են բանկերից և հաճախ անվանվում e-wallet կամ էլեկտրոնային դրամապանակ։

Էլ․ դրամապանակ թողարկելու համար հարկավոր է ստանալ վճարահաշվարկային լիցենզիա ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Լիցենզիայի ստացման պահանջներից հատկանշական է 100․000․000 ՀՀ դրամ կանոնադրական կապիտալի պարտադիր համալրումը։

Բանկային համակարգը ևս հետ չի մնում ժամանակակից թրենդներից։ Հայկական բանկերը նույնպես կատարում են P2P փոխանցումներ բանկային հավելվածների միջոցով։
ՀՀ-ի ներսում P2P փոխանցումների ճնշող մեծամասնությունը կատարվում է «Arca» համակարգի միջոցով։ Այս համակարգի անդամ չի համարվում միայն «VTB Armenia» բանկը։
P2P փոխանցման հավելվածների հիմանական բիզնես մոդելը միջնորդավճարն է կատարվող փոխանցումից։
ՀՀ-ում գրեթե բոլոր հավելվածները տարբեր բանկային հաշվեհամարների մեջ փոխանցումներ կատարելու համար գանձում են մոտ 1% միջնորդավճար։

Առավելություններ

Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում Էլեկտրոնային կամ թվային փողերի (Digital Money, Electronic Money) տեսակարար կշիռը ընդհանուր փոխանցումների մեջ։

Թվային փողերի հիմնական առավելությունները` ի տարբերություն կանխիկի․

Արագություն

Փոխանցումները կանխիկով կատարելը շատ ավելի դժվար և բարդ է, քան էլ․ փողերի միջոցով

Անվտանգություն

Բոլոր վճարահաշվարկային համակարգերը և բանկերն ունեն արդի անվտանգության միջոցներ՝ կանխելու համար գողությունները իրենց համակարգերի

Հարմարավետություն

Էլ․ փողերի միջոցով կարող եք գումար փոխանցել առանց տարածության սահմանափակման

Հասանելիություն

Երբ դրամապանակում կանխիկը վերջանում է, պետք է նորից գումար կանխիկացնել։ Էլ․ փողերը այս խնդիրը շրջանցում են։

Մի քիչ թվեր
Հայաստանում միջինում օրական կատարվում է 215․000 փոխանցում էլ․ դրամապանակների (E-wallet) և բանկային քարտերի միջոցով։ Օրական 49 մլն ՀՀ դրամ շրջանառություն է կատարվում միայն Էլ․ դրամապանակների միջև։
Օրական 6․5 մլրդ ՀՀ դրամ շրջանառություն է կատարվում բանկային քարտերի միջոցով։

Այսպիսով՝ Հայաստանը տարեցտարի ավելի է ինտեգրվում P2P փոխանցման համակարգերին և ծրագրերին։ Ներդրվում են նոր փոխանցման համակարգեր, ստեղծվում են նոր հավելվածներ, արդեն գործող ընկերությունները սկսում են համագործակցել արտասահմանյան հայտնի փոխանցման համակարգերի հետ՝ ընձեռնելով մեր հայրենակիցներին արագ և ավելի շահավետ պայմաններով գումարի փոխանցում դեպի Հայաստան և Հայաստանից դուրս։

spot_imgspot_img
spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Ինչպե՞ս իրագործել P2P փոխանցումներ և ինչպիսի՞ն է շուկան Հայաստանում

Վերջին նորությունները