Ինչու՞ և ի՞նչ բիզնես սկսել Գյումրիում

Հայրաքաղաք, արվեստի և արհեստի, չեմպիոնների, մշակութային և հումորի մայրաքաղաքը ԽՍՀՄ տարիներից հայտնի էր որպես ինժեներական և թեթև արդյունաբերության խոշոր կենտրոն։

88-ի երկրաշարժից հետո թվում էր, թե քաղաքը հավերժ կորցրել է իր դերը երկրի կյանքում, սակայն ․․․

- Advertisement -
Ինչու՞ և ի՞նչ բիզնես սկսել Գյումրիում

Գյումրին 2017 թվականից հետզհետե թափ էր հավաքում և հիմա դարձել է ներքին տուրիզմի գլխավոր ուղղություններից մեկը Հայաստանում։ 2014 թվականից քաղաքում գործում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որը քաղաքում հիմք դրեց տեխնոլոգիական բիզնեսի զարգացմանը։ Հիմնվեցին բազմաթիվ ՏՏ կազմակերպություններ։ Այս երկու գործոնները աշխուժացրին քաղաքը՝ այն հետաքրքիր դարձնելով ոչ միայն զբոսաշրջիկների, այլև ներդրողների համար:

Ո՞ր ոլորտներում սկսել բիզնես Գյումրիում

Այս հոդվածում Դուք կգտնեք այն 3 հիմնական ոլորտները, որոնցում ներդրում կատարելը, ինչպես նաև բիզնես սկսելը կարող է մեծ հաջողությունների հիմք դառնալ։ Իհարկե, Գյումրիում կարող եք սկսել այլ բիզնեսներ ևս, սակայն այստեղ ներկայացված են այդ տարբերակները, որոնք մեծ պահանջարկ ունեն և բաց խնդիրներ՝ արագ և արդյունավետ լուծումներ տալու համար։

Հյուրընկալություն

Հանգստյան օրերին ազատ համար դժվար թե գտնեք քաղաքում։ Միևնույն ժամանակ քաղաքի կենտրոնում կան բազմաթիվ շինություններ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և կարելի է գնել, վերականգնել և ստանալ շատ լավ հյուրատուն։ 100-120 հազար ԱՄՆ դոլար ներդնելով՝ կարելի է ունենալ մի քանի սենյակ ունեցող միջինից բարձր որակի հյուրատուն։

Ինչու՞ և ի՞նչ բիզնես սկսել Գյումրիում

Սրան զուգահեռ՝ Գյումրին դեռ չի կարողանում ապահովել զբոսաշրջային ժամանցի բազմազանություն, ուստի այստեղ էլ բաց դաշտ կա՝ մեծ հնարավորություններով: Ուղղակի այս դեպքում ֆինանսից ավելի կարևոր է լինելու Ձեր ինտելեկտուալ ներդրումը:

Հանրային սնունդ

Գյումրին միշտ էլ հայտնի է եղել իր առանձնահատուկ հյույրասիրությամբ և պատահական չէ, որ հիմա, տուրիստական բումի ընթացքում մարդիկ հատկապես գոհ են հանրային սննդի օբյեկտներից։ Բայց, ցավոք, ներկա ենթակառուցվածքները չեն հասցնում լիովին ապահովել հանրային սննդի կազմակերպումը, և այստեղ բացը պետք է լրացվի ինչպես տեղական բիզնեսի, այնպես էլ դրսից եկած ներդրողների հաշվին։

Ինչու՞ և ի՞նչ բիզնես սկսել Գյումրիում

Տեխնոլոգիական կազմակերպություններ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Պոլիտեխնիկական համալսարան, մի քանի մասնավոր կազմակերպություններ կազմակերպում են որակյալ և մրցունակ կրթություն այս ոլորտում։ Պատահական չէ, որ շատ տեղական և միջազգային կազմակերպություններ իրենց մասնաճյուղերն են բացել Գյումրիում։ Դուք կգտնեք մրցունակ կադրեր, էժան օֆիսային տարածք և լավ միջավայր նոր հայկական «unicorn» ստեղծելու համար։

Քաղաքը ունի օդանավակայան, խցանումների խնդիրը չի սպառնում Ձեզ, աշխատանքի հասնելու համար կծախսեք առավելագույնը 15 րոպե ժամանակ, տաքսի ծառայության արժեքը կրկնակի և նույնիսկ եռակի էժան է Երևանից։

Մի խոսքով, եթե փնտրում եք ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքիր ներդրումների վայր, ապա Գյումրին պատրաստ է Ձեր առջև բացելու նոր հնարավորություններ ու դարձնելու զարգացող քաղաքի նոր հերոսներից մեկը:

spot_imgspot_img
spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Ինչու՞ և ի՞նչ բիզնես սկսել Գյումրիում

Վերջին նորությունները