Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Գարեգին Նժդեհի 17
Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
Վերջնաժամկետ՝ մայիսի 31, 2022
Աշխատանքի նկարագրություն
Team2B-ն փնտրում է մարդկային ռեսուրսների ակտիվ և մոտիվացված մասնագետի, ով կմիանա մեր արագ զարգացող թիմին և կօգնի աշխատակիցների հավաքագրման, մոտիվացիայի և կազմակերպության՝ HR բրենդի կառուցման գործում:
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել աշխատակիցների ընդունման կամ ազատման ընթացակարգը՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսդրության,
- Մշակել և իրականացնել աշխատակիցների զարգացման, ներգրավման և մոտիվացիայի ծրագրեր,
- Ներդնել և խթանել կազմակերպության կորպորատիվ արժեքների կիրառումն ու պահպանումը,
- Սերտորեն համագործակցել և աշխատել աշխատակիցների հետ՝ աշխատանքային հարաբերությունների ճիշտ կառուցման ու բարելավման, թիմային ոգու բարձրացման և արդյունավետության բարձրացման նպատակով,
- Թիմի հետ միասին կառուցել կազմակերպության HR բրենդը,
- Այլ անհրաժեշտ առաջադրանքների կատարում։
Անհրաժեշտ հմտություններ
- Առվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- ՄՌԿ ընթացակարգերի և կանոնների իմացություն,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Դիմելու կարգը
Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։
Կազմակերպության մասին
Ավելին Team2B հարթակի մասին կարդացե՛ք կայքում՝ Օնլայն բիզնես կենտրոն – Team2B։
Team2B-ն սոցիալական մեդիայում՝