Հանրային հատվածի գլխավոր հաշվապահի քննության նախապատրաստական թեստ

Վերջին լուրերը
Հանրային հատվածի գլխավոր հաշվապահի քննության նախապատրաստական թեստ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եթե աշխատում եք հանրային հատվածի կազմակերպությունում, ապա հավանաբար արդեն գիտեք, որ գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժեշտ է անցնել որակավորում։
Քննությունն անցկացնում է Ֆինանսների նախարարությունը։ Հանրային հատվածի որակավորման քննության հարցաշարի բոլոր 600 հարցերը հրապարակված են։

Հարցաթերթիկում ներառվում են 75 թեստային հարցեր`հետևյալ համամասնություններով՝
ա) ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ՝ 30 հարց,
բ) ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան՝ 15 հարց,
գ) Հայաստանի Հանրապետությունում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն՝ 10 հարց,
դ) Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր՝ 10 հարց,
ե) իրավիճակային խնդիրներ՝ 10 հարց:

- Advertisement -
Հանրային հատվածի գլխավոր հաշվապահի քննության նախապատրաստական թեստ

Քննության արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը, որը քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 55 միավոր, կամ 75%:

Պատրաստվեք քննությանը մեր թեստի օգնությամբ, որը կազմվել է նույն համամասնությամբ ու ձևաչափով, ինչպես անցկացվում է քննությունը։

1 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ ոչ նյութական ակտիվը որպես ակտիվ ճանաչվելուց հետո պետք է չափվի՝

2 / 75

Category: Հարկային օրենսգիրք

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ո՞րն է համարվում փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան:

3 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ նշվածներից որոնք են ներառվում նյութերի սկզբնական արժեքում(ինքնարժեքում):.

4 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Նյութական պատասխանատու անձի կողմից հասցված նյութական վնասի փոխհատուցումից օգուտների արտացոլում`

5 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ ինչպես պետք է հաշվառվի շենքի վերագնահատման հետևանքով արժեքի նվազումը, եթե շենքը վերագնահատվում է առաջին անգամ:

6 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ո՞վ է կազմակերպում և անցկացնում հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունները:

7 / 75

Category: Հարկային օրենսգիրք

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկ վճարող են համարվում՝

8 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

Կազմակերպությունը 2018 թվականի հունվարի 1-ին ձեռք է բերել 4,000,000 դրամի համակարգչային ծրագրեր, որոնցից 1,500,000 դրամ արժողությամբ ծրագրերը նախատեսված են վաճառքի համար: Որքա՞ն կկազմի ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի գծով ծախսը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համար, եթե ծրագրերի համար օգտակար ծառայության ժամկետները հնարավոր չի եղել գնահատել

9 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն ՚ տեղեկատվության համադրելիության վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ:

10 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն` ապրանքների վաճառքի ժամանակ, որ դեպքում կազմակերպությունը չի ճանաչի հասույթ:

11 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն’ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում նշվածներից ո՞րն է հանդիսանում ներդրումային գործունեությունից դրամական հոսք

12 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող պակաս հաշվարկած հարկային պարտավորության ճշգրտում, որը պետք է նվազեցվի կուտակված հավելուրդի սկզբնական մնացորդից`

13 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ համախմբված ֆինանսական հաշվետվությունները՝

14 / 75

Category: Հարկային օրենսգիրք

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ո՞ր դեպքում է ծառայության մատուցման վայրը համարվում Հայաստանի Հանրապետությունից դուրս:

15 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

Կազմակերպությունը 2018 թվականի ապրիլի 1-ին ստացել է լիցենզիա որոշակի գործունեություն ծավալելու նպատակով: Լիցենզիայի արժեքը ստացման պահին գնահատվել է 2,600,000 դրամ: Որքա՞ն կկազմի լիցենզիայի հաշվեկշռային արժեքը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե նրա գործողության ժամկետը սահմանված է 4 տարի

16 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն’
նշված հաշվետվություններից ո՞րն է ներառվում ֆինանսականհաշվետվությունների ամբողջական փաթեթում:

17 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Բյուջեից ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված տպագրական ծառայությունների արտացոլում`

18 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Բարձրարժեք ակտիվների` որպես հիմնական միջոց վերադասակարգում`

19 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն` նշված գործարքներից որի դեպքում հասույթ չի առաջանում:

20 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

Կազմակերպությունը 2017 թվականի փետրվարի 1-ին 240,000,000 դրամով ձեռք է բերել 80 տարի օգտակար ծառայության ժամկետով շենք՝ հողամասի հետ միասին, ընդ որում՝ հողամասի արժեքը կազմել է ձեռքբերման ընդհանուր արժեքի 40%-ը: Որքա՞ն կկազմի կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գծով ծախսը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համար

21 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ ինչպե՞ս պետք է հաշվառել դրամային հոդվածների մարման արդյունքում առաջացող փոխարժեքային տարբերությունները:

22 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման
մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հանրային հատվածի կազմակերպություններ չեն հանդիսանում՝

23 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Բյուջեից պայմանով բնամթերային ձևով ստացված սարքավորման մաշվածությանը զուգընթաց, դրա գծով հետաձգված հասույթի վերագրում ժամանակաշրջանի հասույթներին`

24 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի կազմակերպությունը վարձակալության տրամադրելու նպատակով ձեռք է բերել 5,000,000 ՀՀ դրամ արժողությամբ հողակտոր:Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ ինչպես պետք է հաշվառվի ձեռք բերված հողակտորը:

25 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն’
ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում նշվածներից ո՞ր տողային հոդվածը չի ներկայացվում:

26 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ նշված հաշվետու ժամանակաշրջանից հետո տեղի ունեցող դեպքերից ո՞րն է համարվում ճշգրտող:

27 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն` ինչ է գուդվիլը:

28 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազմակերպությունն առնվազն որքա՞ն պետք է պահպանի հաշվապահական հաշվառման փաստաթղթերը:

29 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

Կազմակերպությունը 2017 թվականի մարտի 1-ին 153,600,000 դրամով ձեռք է բերել 80 տարի օգտակար ծառայության ժամկետով շենք՝ հողամասի հետ միասին, ընդ որում՝ հողամասի արժեքը կազմել է ձեռքբերման ընդհանուր արժեքի 20%-ը: Որքա՞ն կկազմի կազմակերպության հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին

30 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Արտաքին մատակարարից ձեռք բերված ռազմավարական պաշարների մուտքագրում’

31 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ու՞մ կողմից չի կարող իրականացվել հանրային հատվածի կազմակերպության հաշվապահական հաշվառման վարումը:

32 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Պահեստում գույքագրման ժամանակ հայտնաբերված նյութերի պակասորդի արտացոլում`

33 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ որ մեթոդով պետք է հաշվարկվի տրանսպորտային միջոցների մաշվածությունը:

34 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

ՊՈԱԿ-ը 2018 թվականի փետրվարի 1-ին հատուկ հետազոտություն իրականացնելու ծրագրի շրջանակներում միջազգային կազմակերպությունից ստացել է 1,000,000 դրամ ֆինանսավորում՝ չորս համակարգիչներ ձեռք բերելու համար: 2018 թվականի մարտի 31-ին ՊՈԱԿ-ը ձեռք է բերել համակարգիչները՝ յուրաքանչյուրը 230,000 դրամ արժեքով և ֆինանսավորման չօգտագործված մասը վերադարձվել է միջազգային կազմակերպությանը: Որքա՞ն կկազմի ՊՈԱԿ-ի հետաձգված հասույթների մնացորդը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե համակարգիչների նորմատիվ օգտակար ծառայության ժամկետը 5 տարի է

35 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն` նշվածներից նշվածներից որը չի հանդիսանում հիմնական ֆինանսական գործիք:

36 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ եթե բարձրարժեք ակտիվի իրական արժեքը հնարավոր չէ որոշել գործող շուկայի գնի կամ ամենավերջին շուկայական գործարքի գնի հիման վրա, ապա կազմակերպությունն ինչպես կարող է որոշել դրա իրական արժեքը:

37 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն` նշվածներից որն է հանդիսանում հիմնական ֆինանսական գործիք:

38 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Կազմակերպությունը օգտագործման նպատակով ձեռք է բերել 2 գիրք՝ յուրաքանչյուրը 13,000 ՀՀ դրամ արժողությամբ:Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ ինչպես պետք է հաշվառվեն ձեռք բերված գրքերը, եթե դրանց օգտակար ծառայության ժամկետը 20 տարի է:

39 / 75

Category: Այլ իրավական ակտեր

Հանրային հատվածի կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերից անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի համաձայն՝ առնվազն քանի՞ տարի անհուսալի դեբիտորական պարտքը պետք է հաշվառվի կազմակերպության արտահաշվեկշռում՝ դուրսգրման պահից սկսած:

40 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

Կազմակերպությունը 2018 թվականի փետրվարի 1-ին կանոնադրական խնդիրների լուծման պայմանով այլ կազմակերպությունից պայմանով ստացել է սարքավորում, որի իրական արժեքը ստացման պահին գնահատվել է 6,000,000 դրամ: Որքա՞ն կկազմի կազմակերպության հետաձգված հասույթների մնացորդը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե սարքավորման օգտակար ծառայության ժամկետը 5 տարի է

41 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ նշվածներից որը չի ներառվում առանձին ձեռք բերված ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքում:

42 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Մարզպետարանի աշխատակազմի կողմից` բյուջեից ֆինանսավորմամբ ծառայությունների մատուցումից հասույթի արտացոլում՝

43 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝
ստորև նշված բնութագրերից որի՞ առկայության դեպքում կազմակերպությունը չի կարող համարվել պետական առևտրային կազմակերպություն:

44 / 75

Category: Հարկային օրենսգիրք

Հաշվետու ամսվա համար ՊՈԱԿ-ի աշխատակցի գծով հաշվարկվել է 600,000 դրամի անվանական աշխատավարձ: Որքա՞ն կկազմի աշխատակցին վճարման ենթակա աշխատավարձը պահումները կատարելուց հետո, եթե նա հանդիսանում է սոցիալական վճար և դրոշմանիշային վճար վճարող:

45 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում իրացված պաշարների ինքնարժեքի վերագրումը հավելուրդին կամ պակասուրդին`

46 / 75

Category: Այլ իրավական ակտեր

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգի համաձայն՝ նշված ակտիվներից որո՞նք են առնվազն յուրաքանչյուր տարի ենթակա պարտադիր գույքագրման:

47 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն’ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում նշվածներից ո՞րն է հանդիսանում գործառնական գործունեությունից դրամական հոսք

48 / 75

Category: Այլ իրավական ակտեր

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների ու պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգի համաձայն՝ նշված ակտիվներից որո՞նք են առնվազն յուրաքանչյուր տարի ենթակա պարտադիր գույքագրման:

49 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

2018 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ում կատարվել են հետևյալ գործառնությունները՝ 2018 թվականի հունվարի 10-ին ՊՈԱԿ-ի հիմնադիրը կանոնադրական կապիտալում կատարել է 500,000 դրամի ներդրում գումարի տեսքով: Բացի այդ 2018 թվականի մարտի 25-ին ՊՈԱԿ-ը վճարել է 150,000 դրամ՝ աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծառայության դիմաց, 2018 թվականի սեպտեմբերի 8-ին ՊՈԱԿ-ը ստացել է 300,000 դրամ, որը վերաբերում է նախկինում դուրս գրված դեբիտորական պարտքին, ինչպես նաև 2018 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100,000 դրամի պաշարների ավելցուկ: Որքա՞ն կկազմի ՊՈԱԿ-ի ակտիվների զուտ փոփոխությունը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համար

50 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Շենքի կառուցման համար օգտագործվող վերամբարձ կռունկի մաշվածության գծով ծախսումների արտացոլում՝

51 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ նշվածներց ո՞րն է զուտ ակտիվների (սեփական կապիտալի) սահմանումը:

52 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Բյուջեից ֆինանսավորմամբ ծառայությունների մատուցման մեջ ներգրավված աշխատակցի կարճաժամկետ հատուցումների գծով պարտավորության հաշվեգրում`

53 / 75

Category: Հարկային օրենսգիրք

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ նշվածներից ո՞րն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գործող պետական հարկ:

54 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն` ինչ չափով պետք է ճանաչվի հասույթը, երբ ծառայությունների մատուցման գործարքի արդյունքը հնարավոր չէ արժանահավատորեն գնահատել և հավանական չէ, որ կրած ծախսումները կփոխհատուցվեն:

55 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրում ծախսերին`

56 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

Կազմակերպությունը 2018 թվականի հունվարի 1-ին 200,000 հատ գիրք տպագրելու պայմանով այլ կազմակերպությունից ստացել է սարքավորում, որի իրական արժեքը ստացման պահին գնահատվել է 3,000,000 դրամ: Որքա՞ն կկազմի կազմակերպության հետաձգված հասույթների մնացորդը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե սարքավորման օգտակար ծառայության ժամկետը 5 տարի է, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ տպագրված գրքերի քանակը կազմել է 80,000 հատ

57 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ի՞նչ է հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

58 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրային հատվածի կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող է աշխատել՝

59 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն’
նշվածներից ո՞ր կազմակերպությունները չեն համարվում հանրային հատվածի կազմակերպություններ:

60 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ինչպե՞ս է կատարվում սխալի ուղղումը սկզբնական հաշվառման փաստաթղթերում:

61 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն’ ինչպե՞ս է սահմանվում ներդրումային գործունեությունը

62 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ո՞վ է իրականացնում կազմակերպության հաշվապահական հաշվառման վարումը և
ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը:

63 / 75

Category: Այլ իրավական ակտեր

Հանրային հատվածի կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի համաձայն՝ որքա՞ն պետք է կազմի դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի մեծությունը դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 90-րդ օրը:

64 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն` գուդվիլը պետք է ճանաչվի՝

65 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, ո՞ր հոդվածները պետք է ներկայացվեն գործառնության ամսաթվի փոխանակման փոխարժեքով

66 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Հողամասի վերագնահատումից արժեքի աճ, որը պետք է ճանաչվի հավելուրդում կամ պակասուրդում`

67 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

Հաշվետու ամսվա սկզբին «Պաշարներ» հաշվի սկզբնական մնացորդը կազմել է 99.000 դրամ: Հաշվետու ամսվա ընթացքում՝ «Պաշարներ» հաշվի դեբետային շրջանառությունում արտացոլվել են հետևյալ գործառնությունները, պաշարների ձեռքբերում՝ 155.000 դրամ, ժամկետանց պաշարների դուրս գրում՝ 177.000 դրամ, պաշարների պայմանով ստացում այլ կազմակերպությունից՝ 150.000 դրամ, ձեռքբերված պաշարների ետ վերադարձ՝ 190.000: Իսկ հաշվի կրեդիտային շրջանառությունում արտացոլված են հետևյալ գործառնությունները, ծախսված պաշարների դուրսգրում՝ 87.000 դրամ, գույքագրմամբ հայտնաբերված պակասուրդ՝ 17.000 դրամ, հիմնական միջոցի լուծարումից ստացված պաշարների մուտքագրում՝ 230.000: Պահանջվում է հաշվել «Պաշարներ» հաշվի մնացորդը հաշվետու ամսվա վերջին՝ անհրաժեշտ ուղղումները կատարելուց հետո

68 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ ե՞րբ է պահանջի կիրառումը համարվում անիրագործելի

69 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Ստանդարտ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն՝ ինչպես է որոշվում փոխադարձ փոխարկելի չհանդիսացող պաշարների ինքնարժեքը:

70 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Բյուջեից ֆինանսավորմամբ ծառայությունների մատուցման նպատակով օգտագործվող համակարգչի ընթացիկ նորոգման ծախսերի արտացոլում`

71 / 75

Category: Իրավիճակային խնդիրներ

ՊՈԱԿ-ի փոխադարձ փոխարկելի պաշարների 2018թ. ապրիլ ամսվա շարժի վերաբերյալ առկա է հետևյալ տեղեկատվությունը, պաշարների սկզբնական մնացորդը 01.04.2018թ-ի դրությամբ կազմել է 50 հատ, ընդամենը՝ 1000 դրամ արժեքով: Հաշվետու ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ ձեռքբերումները՝ 08.04.2018թ-ին 40 հատ՝ հատը 15 դրամով և 10.04.2018թ-ին 25 հատ՝ հատը 12 դրամով: Միաժամանակ, հաշվետու ամսվա ընթացքում կատարվել են պաշարների հետևյալ իրացումները՝ 02.04.2018թ-ին 30 հատ՝ հատը 30 դրամ վաճառքի գնով և 18.04.2018թ-ին 50 հատ՝ հատը 30 դրամ վաճառքի գնով: Որքա՞ն կկազմի պաշարների մնացորդը 30.04.2018թ.-ին

72 / 75

Category: Հարկային օրենսգիրք

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հարկային տարվա ընթացքում մինչև 58.35 միլիոն դրամ վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է՝

73 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ակտիվների և պարտավորությունների գույքագրումը պարտադիր է՝

74 / 75

Category: ՀՀՀՀՀՀ Հաշվային պլան

Գնորդի կողմից վճարման ուշացման հետ կապված հաշվարկված տույժի գծով հասույթի արտացոլում`

75 / 75

Category: ՀՀՀՀՀ մասին օրենք

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ինչպե՞ս է որոշվում հաշվապահականհաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Your score is

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները