Կազմակերպիչ՝ EPA Training Center
Մեկնարկ՝ մարտ, 2022 թ․
Ձևաչափ՝ օնլայն
Միջոցառման մասին․
EPA Training Center-ը Գյումրիում մեկնարկում է Software Testing Basics ուսումնական ծրագիրը։
Դասընթացը թույլ կտա հասկանալ թեստավորման գործընթացը և ուսումնասիրել հարակից տեխնոլոգիաների լայն շրջանակը: Բոլոր տեսական հարցերը կամրագրվեն պրակտիկայում՝ ընդգրկելով ծրագրային ապահովման փորձարկողի մասնագիտության կարևոր ասպեկտները՝ պահանջների վերլուծություն, թեստային փաստաթղթերի մշակում, թերությունների որոնում և փաստաթղթավորում, տվյալների բազաների հետ աշխատանք, բջջային թեստավորում և վեբ ծառայությունների թեստավորում:
Գրանցումը տեղի է ունենում հարցազրույցի մի քանի փուլ անցնելու արդյունքում։
Հաջորդ քայլը լաբորատորիայում պրակտիկա է, որտեղ մասնակիցները կարող են խորացնել ձեռք բերված գիտելիքները և կիրառել դրանք գործնականում։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կշարունակեն իրենց ուսուցումը EPAM-ում՝ աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորությամբ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։