8.1 C
Yerevan
Saturday, November 26, 2022

Մեկնարկում է «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ» 𝗔𝗧𝗗𝗘𝗖 𝟮𝟬𝟮𝟭-ը

Առաջադրանքներ՝ այս հղումով
Դիմելու տարիք՝
13-30
Գլխավոր մրցանակ
՝ 2,500,000 դրամ

Մեկնարկելու է «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ 𝗔𝗧𝗗𝗘𝗖 𝟮𝟬𝟮𝟭»-ը, որը եզակի մարտահրավեր է ամբողջ հանրապետության երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերի համար՝ մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները հասարակության շրջանում։

Շտապի՛ր գրանցել քո թիմը և սկսի՛ր աշխատանքը առաջարկվող իրական առաջադրանքների վրա։

Մրցույթը կազմված է հիմնական երկու փուլերից՝

1-ին փուլ. թիմերը պետք է ինքնուրույն, իրենց հաստատություններում/լաբորատորիաներում մշակեն առաջադրված խնդիրների պահանջներին համապատասխան նախագծեր և տրամադրեն լուծումը հավաստող տեխնիկական նկարագրությունը և տեսանյութը։

2-րդ փուլ. առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա հատուկ տեխնիկական և նյութական բազայով հագեցած միջավայրում, որտեղ երեք օր անընդմեջ թիմերը պետք է լուծեն և ժյուրիին ներկայացնեն լավարկված լուծումները՝ հաշվի առնելով ներկացված լրացուցիչ պայմանները:

Մրցույթին մասնակցելու կարգը՝

  • Գրանցել թիմը մրցույթի կայքում և ստանալ թիմի հաշիվ՝ հետագա փոփոխություններ իրականացնելու հնարավորությամբ,
  • Երեք ամիսների ընթացքում ինքնուրույն լուծել առաջադրված խնդիրներից որևէ մեկը,
  • Ըստ ժամանակացույցի անձնական հաշիվ մուտքագրել լուծված խնդրի տեխնիկական նկարագրությունը և լուծումը փաստող տեսահոլովակի հղումը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ