Երևանում կկայանա Global Armenian Summit-ը

Հայաստանում հոկտեմբերի 28-31-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը (Global Armenian Summit):

Օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը և այլն:

Գագաթնաժողովը կունենա 40 երկրից ժամանող շուրջ 600 մասնակիցներ սփյուռքից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով 2 հանդիպում:

Գագաթնաժողովի օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ