Շեյխական խրախճանք. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ թվերով

Նոյեմբերի 20-ին մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը միավորելու է ավելի քան 200 երկրների երկրպագուների: Ֆուտբոլը սիրում են բոլորը, դիտում ու հիանում բոլորը: Բայց այդ ամենի հետևում թվեր են ու, ինչպես ցույց է տալիս այս տարվա առաջնությունը, թվերի կողքին մեծ գումարներ են:

Այս հոդվածում կարդացե՛ք այն գումարների մասին, որոնց շնորհիվ առաջնությունն իրականություն է դարձել:

- Advertisement -
Շեյխական խրախճանք. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ թվերով

$229 միլիարդ. Ահա այսքան գումար է ծախսել Քաթարը՝ առաջնության անցկացման համար: Գումարը ներառում է յոթ նոր ֆուտբոլային մարզադաշտերի, դրանք միացնող մետրոյի կայարանների, օդանավակայանի, հիվանդանոցների, հյուրանոցների և առևտրային կենտրոնների կառուցման արժեքը: Եթե համեմատենք, օրինակ, նախորդ առաջնության անցկացման վրա Ռուսաստանը ծախսել էր 11,6 մլրդ դոլար: Թե ո՛ր առաջնության վրա ինչքան գումար է ծախսվել, կարող եք կարդալ այստեղ:

$17 միլիարդ. Այսքան են աճելու Քաթարի եկամուտները՝ աշխարհի առաջնության արդյունքում: Սպասվում է, որ անմասն չի մնա նաև FIFA-ն: Վերջինիս եկամուտը կկազմի $7 միլիարդ:

Հայկական doodooc ստարտափը՝ FIFA Երկրպագուների փառատոնի գործընկեր

$3 միլիոն. Այսքան տոմս է վաճառվել Աշխարհի առաջնության համար: Ամենաշատը տոմսեր են գնել Քաթարի, ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի, Անգլիայի, Մեքսիկայի, Միացյալ Արաբական Էմրիատների, Արգենտինայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի և Գերմանիայի երկրպագուները:

Տոմսերի արժեքը խմբային փուլի խաղերի համար սկսվում է $69-ից, իսկ եզրափակիչը հնարավոր կլինի դիտել առավելագույնը $1000-ով: Ի դեպ, սրանք ամենաթանկ տոմսերն են առաջնությունների պատմության մեջ և գրեթե երեք անգամ գերազանցում են Ռուսաստանում կայացած առաջնության տոմսերի արժեքներին:

Շեյխական խրախճանք. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ թվերով
Աշխարհի առաջնության ամենաթանկ թիմը՝ Անգլիայի հավաքականը

$1 միլիարդ. Այսքան գումար են վճարել Fox Sports-ն ու Telemundo-ն՝ 2018 և 2022 թվականների առաջնությունների հեռարձակման իրավունքը ձեռք բերելու համար: Fox-ը վճարել է գրեթե $425 միլիոն, իսկ Telemundo-ն՝ գրեթե $600 միլիոն: Այս թվերի մեջ են մտնում նաև Կանանց՝ 2019 և 2023 թվականների աշխարհի առաջնությունների հեռարձակումը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի այլ համաշխարհային մրցելույթներ:

$20 միլիոն. Այսքան կարժենա Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողներին տրվող գավաթը, եթե փորձեք այն վաճառել: Իսկ եթե որոշեք պատրաստել դրա կրկնօրինակը, արժեքը կկազմի մոտավորապես $160 հզր:

$1,5 միլիարդ. Աշխարհի առաջնության ամենաթանկ թիմը Անգլիան է, և այսքան է գնահատվում թիմի ֆուտբոլիստների գումարային արժեքը: Մառախլապատ ալբիոնի թիմին են հաջորդում Բրազիլիան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան:

$72 միլիոն. Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի այս առաջնության ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստն է՝ տարեկան $72 միլիոնով: Նրան են հաջորդում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Մեսսին՝ $63,6 միլիոնով, բրազիլացի Նեյմարը՝ 56,4 միլիոնով: Նրանց բոլորին տարեկան $191 միլիոն աշխատավարձ վճարելով՝ միավորում է ֆրանսիական ՊՍԺ-ն:

Աշխարհի առաջնության մեկնարկը տրված է: Եվ համոզված ենք, նորությունների պակաս չենք ունենա: Այնպես որ հետևե՛ք How2B-ի սոցիալական մեդիային և բաց մի՛ թողեք «ամենաթանկարժեք» պատմությունները:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Շեյխական խրախճանք. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ թվերով

Վերջին նորությունները

Շեյխական խրախճանք. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ թվերով
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։