EWC 2022 ազգային եզրափակչի մասնակցության գրանցումը բաց է

Կազմակերպիչ՝ EPIC — Ձեռնարկատիրության և արտադրանքի ինովացիոն կենտրոն
Որտեղ՝
 Հայաստանի Ամերիկյան համալսարան
Երբ՝ 
օգոստոսի 13

Միջոցառման մասին

Entrepreneurship World Cup — Armenia-ի ազգային կիսաեզրափակչի 99 թիմերից 12-ը օգոստոսի 13-ին կմասնակցեն ազգային եզրափակչին, իսկ մինչ այդ՝ օգոստոսի 4-12-ը կմասնակցեն որակավորված մասնագետների և բիզնես խորհրդատուների հետ անցկացվող մեկ շաբաթյա հիբրիդային դասընթաց-հանդիպումների, որի ընթացքում մասնագետները կօգնեն թիմերին պատրաստվել ազգային եզրափակչին։ 

Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակչին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 10-ը գրանցվել այստեղ։

Ինչպես արդեն հայտնել էինք, EWC 2022 միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի մեկի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ։

Ձեռներեցության աշխարհի գավաթն իր տեսակի մեջ ամենամեծ և ամենաբազմազան ստարտափ մրցույթներից և աջակցության ծրագրերից է, որը հաղթողներին առաջարկում է «կյանք փոխող» մրցանակներ։ Մրցույթին արդեն մասնակցել են աշխարհի ավելի քան 200 երկրի 370 000-ից ավելի ձեռներեցներ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ