
«Wings» գաղափարների մրցույթ
Tech_Week_2025-ի շրջանակներում BANA Angels-ի աջակցությամբ մեկնարկում է «Wings» գաղափարների մրցույթը` $5,000 մրցանակային ֆոնդով:
Սա հնարավորություն է ներկայացնելու մի գաղափար, որը կարող է նպաստել Լոռու մարզի զարգացմանը՝ լինի դա տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ագրոբիզնեսի կամ ցանկացած այլ ոլորտի շրջանակում, որն ունի զարգացման ներուժ։
Ի՞նչ ակնկալել՝
— 2+ հոգուց բաղկացած թիմեր (16+ տարեկան)
— 5 րոպե ներկայացում + 5 րոպե հարց ու պատասխան
— Բաց է բոլոր ոլորտների համար
— Հասակակիցների և ժյուրիի մասնակցություն
— $5,000 ընդհանուր դրամաշնորհային ֆոնդ
Մրցանակներ՝
1-ին տեղ – $1,500
2-րդ տեղ – $1,000
3-րդ տեղ – $500
Հատուկ մրցանակային ֆոնդ՝ $2,000
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը:
Դիմե՛ք հիմա՝ այստեղ։