
WineTech Innovation Summit 2025
Հուլիսի 22-ին, Sevan Startup Summit 2025-ի շրջանակում կանցկացվի Winetech Innovation Summit միջազգային միջոցառումը, որի նպատակն է խթանել տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը գինեգործության ոլորտում։
Winetech Innovation Summit-ը կդառնա հարթակ, որտեղ գինու ավանդական արտադրությունը կհանդիպի նորագույն տեխնոլոգիաների հետ։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն թվային փոխակերպման հնարավորությունները գինեգործության ամբողջ ցիկլում՝ խաղողի այգիներից մինչև շուկայի վերլուծություն։
Հանդիպմանը կմասնակցեն տեղական և միջազգային գինեգործներ, տեխնոլոգիական ստարտափներ, ներդրողներ ու ոլորտային մասնագետներ։ Ծրագրում ընդգրկված են թեմաներ՝
-
Արհեստական բանականության կիրառումը որակի վերահսկման համար
-
IoT լուծումներ խաղողի աճեցման և մթերման փուլում
-
Թվային շուկայավարում, բրենդինգ և վաճառքի ռազմավարություններ
-
Տվյալների վրա հիմնված որոշումներ և կլիմայական մարտահրավերների լուծումներ
Winetech Innovation Summit-ի նպատակը գինեգործության ոլորտում թվային վերափոխման խթանումն է, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։ Այն ոչ միայն գիտելիքի փոխանակման հարթակ է, այլև կապող օղակ՝ արտադրողների, տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունների և ներդրողների միջև։
Միջոցառման համակազմակերպիչներն են GIZ Armenia-ն և «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպում Արևելյան գործընկերության երկրներում» (DT4SME) ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ: