
Security BSides Yerevan
Security BSides Yerevan-ը վերադառնում է արդեն երրորդ անգամ՝ միավորելով փորձառու մասնագետների, ուսանողների և տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց։
Միջոցառումը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող Security BSides ցանցի մաս, որն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում։
Մասնակիցներին սպասվում է երկու օր՝ լի հետաքրքիր խոսնակների ելույթներով, պրակտիկ վորքշոփներով և օգտակար ծանոթություններով։
Միջոցառումը բաց է բոլորի համար՝ սկսնակներից մինչև փորձառու մասնագետներ։ Սա այն վայրն է, որտեղ կարելի է սովորել, կիսվել ու զարգանալ։
Մասնակցությունն անվճար է, գրանցվել կարող եք այստեղ