
Science Week Armenia 2025
«Գիտության շաբաթ Հայաստան 2025»-ի օրերը հայտնի են:
Այն վերադառնում է «Զարգացիր գիտությամբ» կարգախոսով՝ որպես տարվա ամենասպասված գիտական, տեխնոլոգիական և ստեղծարար միջոցառում։
Այս տարի ևս «Գիտության շաբաթ»-ը կդառնա գիտության, տեխնոլոգիաների և ստեղծարարության իսկական տոն։ Միջոցառման շրջանակում կծնվեն նոր գաղափարներ, կձևավորվեն նոր ձևաչափեր, կհայտնվեն համագործակցությունների նոր ուղղիներ։
Շաբաթվա ընթացքում նախատեսվում են հանրային լաբորատորիաներ, բաց դասախոսություններ, փորձարարական գոտիներ, մասնագիտական կողմնորոշման հարթակներ, մանկական գիտախաղեր, գիտություն և արվեստ ձևաչափով հանդիպումներ, ինչպես նաև միջոցառումներ՝ նվիրված գիտաֆանտաստիկային։
Հիշեցնենք, որ առաջին «Գիտության շաբաթ»-ը կայացել էր 2024 թվականին։ Այն նախաձեռնել էր «Science Force»-ը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ «Գիտության շաբաթ»-ի նպատակն է ոչ միայն դառնալ սիրված և ամենամյա սպասված իրադարձություն ու գիտության հանրահռչակման կարևոր հարթակ, այլև ցույց տալ ու բացատրելն է, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կարող են և պետք է դառնան Հայաստանի զարգացման հիմնասյուներից մեկը։