
PyData Yerevan July Meetup
Հուլիսի 17-ին կանցկացվի PyData Yerevan համայնքի հերթական հանդիպումը, որի ընթացքում կներկայացվի՝ ինչպես կարելի է բնական լեզվի մշակում NLP (բնական լեզվի մշակում) կիրառել ապրանքների դասակարգման և հատկանիշների ստացման համար՝ իրական, անկանոն տվյալների հիման վրա։
AI և տվյալների մասնագետների համար PyData Yerevan-ի առաջիկա հանդիպումը խոստանում է լինել գործնական և կիրառելի։ Հանդիպման խոսնակներն են Mindwise Information Technology-ից Արսինե Սառիկյանն ոը Լևոն Չուխաջյանը, ովքեր կներկայացնեն, թե ինչպես կարելի է NLP-ի միջոցով ավտոմատացնել ապրանքների դասակարգումն ու հատկանիշների դուրսբերումը՝ խառը տեքստային աղբյուրներից։
Այս գործընթացը թույլ է տալիս ավտոմատ կերպով առանձնացնել ապրանքի կատեգորիան և այլ հատկանիշներ՝ նույնիսկ եթե այդ տվյալները գրված են անկանոն և ոչ միատեսակ ձևով, ինչպես դա հաճախ պատահում է հարկային կամ առևտրային տեքստերում։
Հանդիպումը հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր հետաքրքրված են NLP-ով, կիրառական մեքենայական ուսուցմամբ կամ ընդհանրապես էլեկտրոնային առևտրով։
Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է գրանցվել այստեղ։